Թուրքիայի նախագահը խօսել է Հայաստանից ու
Ղարաբաղից
Ղարաբաղի խնդրում տարբեր քննարկումներ կան։ Սակայն Ադրբեջանից „զաւթւած“ հողերը պատկանում են Ադրբեջանին եւ դրանում որեւէ կասկած չկայ։
19:49 / 04.11.2009
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գիւլը մասնակցելով Միջազգային ռազմավարական հետազոտութիւնների խորհրդի շէնքի բացման արարողութեանը՝ խօսել է Թուրքիայի արտաքին քաղաքականութիւնից։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Gercekgundem կայքէջը։
Նախագահ Գիւլը յոյս է յայտնել, որ Հայաստանի հետ սկսւած գործընթացը դրական աւարտ կունենայ եւ նշել է. «Իհարկէ Ղարաբաղի խնդրում տարբեր քննարկումներ կան։ Սակայն Ադրբեջանից „զաւթւած“ հողերը պատկանում են Ադրբեջանին եւ դրանում որեւէ կասկած չկայ։
Այս խնդրում Հայաստանի կողմից որեւէ առարկում քննարկման թեմա չէ։ Այդ տեսակէտից ելնելով՝ հաւատում եմ, որ աշխատանքները ընթանում են „գրաւեալ“ տարածքների անյապաղ վերադարձման շուրջ եւ այդ համատեքստում մի շարք խնդիրներ աւելի հեշտ կլուծւեն։ Մինսկի խմբի վերջին մէկ տարւայ աշխատանքներից թէ Ադրբեջանը, թէ Հայաստանը գոհ են մնացել»,-ասել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գիւլը։
Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: