Հայաստանը դարձաւ Orange -ի ցանցին միացած 31-րդ երկիրը


13:44 / 05.11.2009
France Telecom ընկերութտւնը (բրենդը՝ Orange) պաշտօնապէս մտաւ հայկական շուկայ:
Հայաստանը դարձաւ 31-րդ երկիրը, որտեղ այդ ընկերութիւնը ներկայացւած է: Նոյեմբերի 5-ին կայացած միջոցառմանը ընկերութեան ղեկավարները նշեցին, որ իրենց գլխաւոր նպատակն է յաճախորդներին մատչելի ծառայութիւններ մատուցելը, այդ թւում՝ հեռախօսային խօսակցությիւնների համար ցածր տարիֆների միջոցով՝ 5-35 դրամ՝ կախւած ծառայութիւնների փաթեթից, եւ ինտերնետի որակից:
Orange-ի ցանցն արդէն ծածկել է Հայաստանի տարածքի 85 տոկոսը, ինչը գործնականում թոյլ է տալիս երկրի ցանկացած կէտից օգտւել ցանցի 3G եւ 3G+ ծառայութիւններից: Orange-ի փոխտնօրէն Օլադ Սուանտիի խօսքերով, ինտերնետ կապը բարձր որակի է լինելու: Ըստ նրա՝ հիմնական օպտիկա-մանրաթելային մալուխը Հայաստանից Իրանի տարածքով հասնում է եւրոպա: Այդ մալուխը ընկերութեան սեփականութիւնն է, որը գնւել է GNC-Alfa ընկերութիւնից:
Ընկերութեան ղեկավարութիւնը նաեւ յայտնել է, որ Orange-ի ռոումինգի ծառայութիւնը եւս մատչելի կլինի յաճախորդների համար, իսկ այն երկրներում, որտեղ ներկայացւած են իրենք, յատուկ գներ կգործեն:
Ռոումինգը գործելու է նաեւ Լեռնային Ղարաբաղի տարածքում, քանի որ, ըստ ընկերութեան ղեկավար Դիդիե Լոմբարի, Orange-ը ծածկելու է միայն Հայաստանի տարածքը:
Orange-ի գործունեութեան պաշտօնական մեկնարկի պահին Հայաստանում մօտ 70 հազար մարդ ցանկութիւն են յայտնել միանալ այդ ցանցին, ինչը ըստ ընկերութեան ղեկավարութեան, բաւական լաւ մեկնարկ է:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: