ԱՆԳԼԻԱՆ ԹՈՒՐՔ-ԱՆԳԼԻԱԿԱՆ ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐՆ ԱՒԵԼԻ Է ԿԱՐԵՒՈՐՈՒՄ, ՔԱՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ
Երեւան (Երկիր) - Մեծ Բրիտանիային մեղադրում են Հայոց ցեղասպանութիւնը չճանաչելու համար այն բանից յետո, երբ երկրի արտգործնախարարութեան արխիւներում յայտնաբերւեցին որոշ փաստաթղթեր, գրում է բրիտանական «Գարդիան» թերթը:
Խօսքը 15-ամեա վաղեմութեան փաստաթղթերի մասին է, որոնց համաձայն` Մեծ Բրիտանիան թուրք-անգլիական յարաբերութիւններն աւելի է կարեւորում, քան Հայոց ցեղասպանութեան ճանաչումը: Երկրի ԱԳՆ-ի ճեպազրոյցներից մէկի ընթացքում յայտարարւել է, որ «բրիտանական կառավարութիւնը բաց է էթիկական նորմերի շրջանակներում քննադատութեանը, սակայն այդ հարցով դիրքորոշումը միակ ընդունելին է մեզ համար` նկատի ունենալով Թուրքիայի հետ քաղաքական, ռազմավարական եւ առեւտրային յարաբերութիւնները»:

Իսկ 1999 թւականին տեղի ունեցած ճեպազրոյցներից մէկի ժամանակ նաեւ յայտարարւել է, որ «Հայոց ցեղասպանութեան փաստի ճանաչումը Անգլիային ոչ մի գործնական օգուտ չի տայ»:
Թերթը նշում է, որ «երկրի իշխանութիւնների նման դիրքորոշումը թագաւորական փաստաբան Ջեֆրի Ռոբերտսոնը անւանել է ցինիկ: Նա Անգլիայի հայազգի բնակիչների կողմից լիազօրւել էր ուսումնասիրելու երկրի ԱԳՆ-ում պահւող փաստաթղթերը: Դրանք մեծ դժւարութեամբ են տրամադրւել` Տեղեկատւութեան ազատութեան մասին օրէնքի շնորհիւ»:

Ռոբերտսոնի զեկոյցում, որը հրապարակւել է նոյեմբերի 3-ին, ասւում է, որ նախարարները ապատեղեկացնում են երկրի խորհրդարանին` գործը ներկայացնելով առանց տւեալները ճշտելու: «Ոչ մի կասկած չկայ, որ 1915 թւականին Օսմանեան Թուրքիայի կառավարութիւնը 2 մլն հայերի տեղահանման հրաման է տւել... Հարիւրհազարաւորները զոհւել են ճանապարհին սովից, հիւանդութիւններից եւ զինւած յարձակումներից»,- նշել է փաստաբանը:
«1948 թւականին ՄԱԿ-ի Ցեղասպանութեան մասին կոնվեցիան ընդունւեց` մասնաւորապէս հաշւի առնելով Հայոց ցեղասպանութեան փաստը: Բազմաթիւ գիտնականներ եւ Եւրոպայի երկրների խորհրդարաններ այդ իրադարձութիւնները որակել են որպէս ցեղասպանութիւն: Սակայն բրիտանական կառավարութեան ներկայացուցիչները կտրականապէս հրաժարւել են դա անել»,- գրում է թերթը:

0 Պատգամ:
Post a Comment