Թուրքական խորհրդարանի իրական հմայքը
«Պատմական յանձնաժողովում քննարկւելու է արդեօ՞ք՝ ո՞ւմ է Արարատ լեռը, Թուրքիայի արեւելեան հատւածը Արեւմտեան Հայաստա՞նն է, թէ՞ ոչ»։
15:11 / 14.11.2009
Թուրքական ժամանակակից խորհրդարանի մասին պատկերացումները քրդական հարցի կարգաւորման կամ, ինչպէս նաեւ ասում են ,ժողովրդավարացման նախաձեռնութեան քննարկումներով յօդս ցնդեցին: Թուրքական իշխանութիւնների կողմից յայտարարած Քրդական հարցի կարգաւորման նախաձեռնութիւնը արդէն մտել է թուրքական խորհրդարան: Առաջին քննարկումները տեղի ունեցան նոյեմբերի 10-ին եւ այնույետ շարունակւեցին 12 եւ 13-ին:
Դեռ նոյեմբերի 10-ի քննարկումները արդէն աչքի ընկան տյաճ միջադէպերով: Իրենց ագրեսիւ պահւածքով աչքի ընկան ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» եւ «Ազգայնական շարժում» կուսակցութեան պատգամաւորները: Մասնաւորապէս, ժողովրդա-հանրապետականները նիստի ընթացքում հանեցին ցուցապաստառներ եւ խորհրդարանը վերածեցին հանրահաւաքի համար նախատեսւած հրապարակի:
Իր ակտիւ պահւածքով կրկին աչքի ընկաւ կին պատգամաւոր Ջանան Արըթմանը: Հասարակութեանը նա յայտնի է նրանով, որ մեղադրում էր նախագահ Գիւլին, թէ նրա մայրական կողմի արմատները հայկական են: Ըստ թուրքական Zaman-ի՝ Արըթմանը լրագրողների ներկայութեամբ ասել է. «Տեսաք Գիւլի կինը վերջին անգամ ինչ հագուստ էր կրում:
Այդպիսի հագուստ միայն միանձնուհիներն են կրում: Եթէ ասեմ Գիւլի կինը նման է պինգվինի` այդ դէպքում պինգվիններին վիրաւորած կլինեմ».- ասել էր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցութեան կին պատգամաւորը:
Նոյեմբերի 10-ին տեղի ունեցաւ նաեւ լուրջ վիճաբանութիւն իշխող կուսակցութեան պատգամաւորի եւ «Ազգային շարժում» կուսակցութեան պատգամաւորների միջեւ, վէճը մի կերպ հանդարտեցւեց:
Քննարկումների յաջորդ օրն աչքի ընկաւ 21-րդ դարի համար անսպասելի ելոյթով: Թուրքական խորհրդարանում մեծութեամբ երկրորդ ուժի` ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցութեան փոխնախագահ Օնուր Օյմէնը, ոչ աւելի, ոչ պակաս, քրդական հարցի կարգաւորման համար օրինակ բերեց 1937-1938 թւականների Թունջելիի (Դերսիմ) քրդական կոտորածները:

Նշենք, որ այդ տարիներին թուրքական իշխանութիւնը արեան մէջ խեղդեց քրդական ապստամբութիւնը Թունջելիում: Այս ելոյթին անմիջապէս արձագանքեցին Թունջելիի բնակիչները, իսկ Թունջելի քաղաքապետը եւ միւս պաշտօնեաները կոչ արեցին Օնուր Օյմէնին ներեղութիւն խնդրել թունջելիցիներից:
Նշենք, որ Օնուր Օյմէնը ունի ընդգծւած հակահայկական վարքագիծ: Իսկ թուրքական Star-ի թղթակիցը, իր հրապարակման մէջ քննադատելով Օյմէնի անյարիր ելոյթը, հարցնում է Օնուր Օյմէնին, թէ ինչու նրանց կուսակցութիւնը թէ հայկական տեղահանութիւնը, թէ Դերսիմի դէպքերը չի ներկայացնում դասագրքերում` քանի որ դրանք նրանց կուսակցութեան պատմութեան մի մասն են:
Յիշեցնենք, որ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցութեան հիմնադիրն ու յաւերժ նախագահը` Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքն է:
Առաւել դրամատիկ զարգացումներ ստացան նոյեմբերի 13-ի քննարկումները: Թուրքական ընդդիմութիւնը պարզապէս արհամարհեց իշխանութեան ներկայացուցչի ելոյթը` իր աղմուկ աղաղակով եւ ռեպլիկներով: Այդ ամէնը շարունակւեց նաեւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթի ժամանակ: Էրդողնը բազմիցս խնդրեց չխանգարել իր ելոյթը ռեպլիկներով` նշելով, որ նրանց ելոյթներին ոչ ոք չի խանգարել:

Սակայն Էրդողանի յորդորները ընդդիմադիրները հաշւի չառան, աւելին, երբ էրդողանը իր խօսքում յիշեցնում էր ընդդիմադիրների գործունէութեան կեղտոտ ձեւերը` ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցութեան պատգամաւորները լքեցին դահլիճը, ինչին Էրդողանն արձագանքեց. «Ձեզ ցտեսութիւն եմ ասում, առանց ձեզ աւելի հանգիստ կխօսենք»:
Թուրքիայի ներքին գործերի նախարարի ելոյթից յետո ամբիոնին մօտեցաւ քրդական «Ժողովրդավարական հասարակութիւն» (DTP) կուսակցութեան առաջնորդ՝ Ահմեդ Թուրքը։ Վերջինս իր տեսակէտները արտայայտեց իշխանութիւնների սկսած ժողովրդավարացման նախաձեռնութեան հետ կապւած եւ նշեց, որ պէտք է լուծւի ոչ միայն քրդերի՝ այլ Թուրքիայում ապրող բոլոր ազգային փոքրամասնութիւնների խնդիրները։

Ահմեդ Թուրքի ելոյթից յետոյ նրան ծափահարեցին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեան պատգամաւորները, իսկ Ահմեդ Թուրքի կուսակիցները ծափահարեցին յոտնկայս։
Թուրքական իշխանութիւնների յայտարարած ժողովրդավարացման խնդրի վերաբերեալ իշխող «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեան անունից հանդէս եկաւ Ադանայից ընտրւած պատգամաւոր Օմեր Չելիքը:
Թուրքական իշխանութիւնների յայտարարած ժողովրդավարացման խնդրի վերաբերեալ իշխող «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեան անունից հանդէս եկաւ Ադանայից ընտրւած պատգամաւոր Օմեր Չելիքը:
Վերջինիս ելոյթը ընդդիմադիր պատգամաւորները ամէն կերպ խոչընդոտում էին գոռում- գոչիւններով: Նիստը նախագահող, խորհրդարանի նախագահ Մեհմեդ Ալի Շահինը դժւարութեամբ կարողացաւ համոզել կարգը խանգարող պատգամաւորներին չաղմկել եւ յարգել ելոյթ ունեցողին:
Չելիքը անդրադարձաւ ընդդիմադիր Օնուր Օյմէնի առաջարկած Դերսիմի օրինակին՝ նշելով. «Փորձառու դիւանագէտը թուրք ազգին ի՞նչ է առաջարկում: Դերսիմի դէպքերը պատմութեան ցաւալի իրադարձութիւններ են: Մենք մեր խղճից ելնելով՝ չենք ցանկանում այն յիշել, եւ այն օրինակ բերելը լրիւ անհեռատեսութիւն է»:
Ելոյթներ ունեցան նաեւ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցութեան ղեկավար Դենիզ Բայկալը եւ «Ազգայնական շարժում» կուսակցութեան ղեկավար Դեւլեթ Բահչելին։ Դենիզ Բայկլալը քննադատեց իշխանութիւններին, որ նրանք ահաբեկիչների հետ բանակցութիւններ են վարում, երբ ոչ մի եւրոպական երկիր երբէք ահաբեկիչների հետ սեղան չի նստել։
Թուրքիայի վարչապետ Էրդողանի ելոյթը նոյնպէս անցաւ ընդդիմադիրների կողմից ռեպլիկներով եւ բացականչութիւններով։ Էրդողանը ելոյթի սկզբում յիշեցրեց, որ Թուրքիայի հանրապետութեան հիմնադիր Քեմալ Աթաթուրքը քեն չի դրսեւորել այն երկրների դէմ՝ որոնց հետ պատերազմել է։ Էրդողանը մէջբերեց Աթաթուրքի յայտնի խօսքերը. «Խաղաղութիւն հայրենիքում, խաղաղութիւն աշխարհում» եւ աւելացրեց, որ առանց հայրենիքում խաղաղութեան հասնելու՝ հնարաւոր չէ աշխարհի հետ խաղաղութեան մէջ լինել։

"Մենք գիտենք, որ կան խնդիրներ մեր ազգային փոքրամասնութիւնների եւ կրօնական համայնքների մօտ, եւ իշխանութիւնները պարտաւոր են լուծել այդ խնդիրները։ «Թուրքիայի 81 նահանգներում մենք ունեցանք առնւազն մէկ պատգամաւոր եւ այդ հարցում մենք միակն ենք։ Իսկ ինչպէ՞ս ստացւեց, որ մեզ վստահեցին։ Որովհետեւ մենք ոչ ոքի օտար չհամարեցինք եւ բոլորին մեր գրկում ընդունեցինք»,- նշեց Էրդողանը։ Վերջինիս, ի դէպ, վերջնականապէս բարկացրին ընդդիմադիրների բարձրաձայն ռեպլիկները եւ նա խնդրեց Դենիզ Բայկալին կարգի հրաւիրել իր կուսակիցներին, քանի որ նրա խօսելու ընթացքում ոչ մի իշխանամէտ պատգամաւոր չի խանգարել։
Իսկ երբ Էրդողանը հարցրեց, թէ Դենիզ Բայկալի կուսակցութիւնն իր 3.5 տարի իշխանութեան ժամանակ ի՞նչ օգուտ է բերել Թուրքիային՝ աղմուկն աւելի շատացաւ։ Էրդողանը առանց անուններ նշելու ասաց, որ մարդիկ սկսել են վերակենդանացնել Աթաթուրքին՝ իշխանութեան դէմ օգտագործելու համար։ Այս խօսքերը իրեն վերագրելով՝ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցութիւնը լքեց դահլիճը։ Այս դէպքից յետոյ՝ դահլիճում մնացած ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցութիւնը իրեն աւելի հանդարտ պահեց, եւ նիստը աւարտւեց առանց միջադէպերի։
Արդէն նոյեմբերի 14-ին, երբ Դենիզ Բայկալը այցելել էր Բուրդուրի քաղաքապետարան, նա մեղադրել է Էրդողանին եւ նրա կուսակցութեանը, որ նրանք համագործակցում են քրդական «Ժողովրդավարական հասարակութեան» եւ PKK-ի հետ՝ նկատելով. «Էթնիկ ինքնութիւնը պետութիւնը իր ձեռքով պաշտօնական իրողութիւն է ցանկանում դարձնել»:
Թուրքական ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» եւ «Ազգայնական շարժում» կուսակցութիւնները խիստ դէմ են նաեւ ստորագրւած հայ-թուրքական արձանագրութիւններին։ «Ազգայնական շարժում» կուսակցութեան ղեկավար Դեւլեթ Բահչելին մի առիթով հարց է տալիս, թէ՞ պատմական յանձնաժողովում քննարկւելու է արդեօ՞ք՝ ո՞ւմ է Արարատ լեռը, Թուրքիայի արեւելեան հատւածը Արեւմտեան Հայաստա՞նն է, թէ՞ ոչ։

Ընդդիմութեան միւս ամենախիստ առարկութիւնը կապւած է Ղարաբաղի հետ, քանի որ, ըստ ընդդիմադիր կուսակցութիւնների, իրենք դէմ են քւէարկելու արձանագրութիւնների վաւերացմանը առանց Ղարաբաղի հարցը լուծելու։
Սպասենք արձանագրութիւնների վաւերացման դրամատիկ քննարկումներին Թուրքիայի խորհրդարանում։
Սպասենք արձանագրութիւնների վաւերացման դրամատիկ քննարկումներին Թուրքիայի խորհրդարանում։
Անդրանիկ Իսպիրեան
Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment