Հայկական Ցեղասպանութիւնը
«Գերմանիյի ձայնը» ձայնասփիւռի կայանը հաղորդեց, թէ Շւէդի Ընկերվար ժողովրդավար կուսակցութիւնը իր համագումարի ընթացքին վաւերացրել է այն բանաձեւը, որ շեշտում է, թէ հայերի եւ ասորիների դէմ ցեղասպանութիւն է գործադրւել Թուրքիայի իշխանութեանց կողմից։
Կուսակցութիւնը Շւդի խորհրդարանում ամենից մեծ պատգամաւորական խմբակն ունի, եւ համախոհական մի կառավարութիւն է կազմել աջակողմեան կուսակցութիւնների հետ:
Հայկական ու ասորական համայնքների ջանքերով, կուսակցութիւնը երկու ցեղասպանութիւնների մասին այս որոշումը վաւերացրեց, հակառակ այն իրողութեան, որ Շւէդի մէջ գործող թրքական հաստատութիւնները բողոքի հեռագրեր ու նամակներ էին յղել կուսակցութեան ղեկավարութեանը։ Թրքական միութիւնները յայտարարել են, թէ սրանից յետոյ չպիտի քւէարկեն Շւէդի Ընկերվար ժողովրդավար կուսակցութեան ի նպաստ: Յիշեալ կուսակցութեան կողմից վաւերացւած որոշումը պարտաւորիչ հանգամանք ունի, եւ այն սրանից յետոյ պարտաւոր է ցեղասպանութեան մասին միջազգային համագումարներ կազմակերպել ու հարցը դնել Եւրոմիութեան կամ ՄԱԿի օրակարգերի վրայ։
Հաւանական է, որ մօտ օրերին երկու ցեղասպանութիւնների մասին մի բանաձեւ յղւի Շւէդի խորհրդարանին, ինչպէս յղւում է ամէն տարի։ Անցեալ տարւայ բանաձեւը մերժւել էր։

0 Պատգամ:
Post a Comment