Իտալական RAI 3 հեռուստաընկերութեանը տւած հարցազրոյցում Արեւմտեան Հայաստանի հողերը հայերին վերադարձնելու անհրաժեշտութեան մասին Շառլ Ազնաւուրի պնդումը իրարանցում է առաջացրել Թուրքիայում։
Թուրքական թերթերն ու հեռուստաընկերութիւնները հաղորդում են Շառլ Ազնաւուրի խօսքերի տարբեր, յաճախ միմեանց հակասող տեքստերը՝ փորձելով ըմբռնել դրանց ենթատեքստը։ Ակնյայտ է, որ այդ ընթացքում թուրքական քարոզչութիւնը որոշակի խճողումներ է մտցնում մեր մեծ հայրենակցի արտայայտած անկեղծ ու շահագրգիռ դիրքորոշման առանձին նրբերանգների մէջ, սակայն դրանից հարցի էութիւնը չի փոխւում։

Նախ՝ Շառլ Ազնաւուրը աշխարհի ամենաճանաչւած հայն է, որին ունկնդրում են ոչ միայն եւ ոչ այնքան քաղաքական գործիչները, որքան նրա արւեստի միլիոնաւոր երկրպագուները։
Երկրորդ, Շառլ Ազնաւուրը Մեծ եղեռնի սարսափները վերապրած ընտանիքի զաւակ է եւ նրան պատմական փաստաթղթերով կամ յանձնաժողովներով չէ, որ պէտք է բացատրել, թէ ի՞նչ ասել է Եղեռն կամ հայրենազրկում։
Եւ երրորդ՝ Շառլ Ազնաւուրը նաեւ Հայաստանի Հանրապետութեան դեսպանն է Շւէյցարիայում, կարգավիճակ, որը լրացուցիչ քաղաքական-դիվանագիտական կշիռ է հաղորդում նրա խօսքին։
Ինչո՞ւ են այդքան անհանգստացել թուրքական լրատւամիջոցները վաղուց յայտնի փաստերի անպաճոյճ շարադրանքից, որ տեղ է գտել Շառլ Ազնաւուրի հարցազրոյցում։

Կարծում ենք, աշխարհահռչակ երգչի խօսքերում թուրքական թերթերի մեկնաբանները որեւէ նորութիւն չեն գտել։ Առաւել եւս դա վերաբերում է Թուրքիայի պետական պաշտօնեաներին՝ վարչապետ Ռ.Էրդողանի գլխաւորութեամբ, որոնք թութակի նման խօսքները մէկ արած բարբաջում են Ադրբեջանի հանդէպ Հայաստանի իրականացրած «ագրէսիայի» հետեւանքների յաղթահարման եւ մէկ միլիոն ադրբեջանցիների վերադարձի անհրաժեշտութեան մասին։
Իսկ ո՞վ է յաղթահարելու Հայաստանի հանդէպ Թուրքիայի իրականացրած ոչ թէ երեւակայական, այլ իրական ագրէսիայի հետեւանքները։ Ո՞վ է վերադարձնելու Շառլ Ազնաւուրի, Վիլեամ Սարոյեանի, Արշիլ Գորկու եւ համաշխարհային մշակոյթի այլ ականաւոր դէմքերի կորցրած հայրենիքը։

Չէ՞ որ, եթէ 60-70 միլիոնանոց թուրքերը գումարւեն միլիոնաւոր ադրբեջանցիներին ու իրենց միւս ցեղակիցներին ու դեռ մի քանի տասնամեակ էլ շարունակեն բազմանալ, միեւնոյն է, չեն կարող տալ անգամ 10 տոկոսն այն մշակութային գանձերի, որ ստեղծել է թուրքական եաթաղանից մի կերպ փրկւոած արեւմտահայերի մնացորդացը։
Սա ամէնեւին էլ հռետորական հարց չէ, քանի որ մշակոյթն է այն ոլորտը, ուր ազգերը ոչ միայն իրենք են կայանում, այլեւ իրենց ներդրումն են ունենում մարդկութեան հոգեւոր գանձարանում։ Եւ այսօր, երբ հայ ժողովուրդն ու Հայաստան պետութիւնը դիմագրաւում են Թուրքիայի ու Ադրբեջանի սանձազերծած ստին ու կեղծիքին, երբ Ցեղասպանութիւն ու հայրենազրկում տեսած ազգն ինքն է մեղադրւում նոյն յանցանքների մէջ, Շառլ Ազնաւուրի տեղին յիշեցումները պէտք է դառնան հայկական կողմի հակահարւածի սկիզբը միայն։
«Ես չեմ կարող սպասել եւս 85 տարի» նախազգուշացումը, որով համայն աշխարհին է դիմում Շառլ Ազնաւուրը, առաջին հերթին նախազգուշացում է իրեն՝ Թուրքիային, որը, ինչպէս խոստովանում է «CNN Թիւրք»-ի մեկնաբան Մեթին Գիւնեշը, ներկայումս յայտնւել է բարդ իրավիճակում։
Անկարան, մի կողմից, այնքան խոստումներ է տւել Ադրբեջանին, որ նեղացրել է իր իսկ նահանջի ճանապարհը, բայց, միւս կողմից էլ, այնպիսի կարեւորութեան միջազգային փաստաթղթեր է ստորագրել հոկտեմբերի 10-ին, որ դրանց վաւերացումից հրաժարւելու դէպքում յայտնւելու է Հայոց ցեղասպանութեան ճանաչումով պատժւելու սպառնալիքի առաջ։
Այդպէս էլ չպատժւած յանցագործի սինդրոմը, ինչպէս երեւում է, այս անգամ ծուղակ է դառնալու թուրքական դիւանագիտութեան համար։
Շառլ Ազնաւուրի յայտարարութիւնը վկայում է, որ Հայաստանը եւ հայ դիւանագիտութիւնը ունեն բաւականաչափ ռեզերվներ թուրքական կողմի ներկայ ամբարտաւան թելադրանքին դիմակայելու եւ անգամ հակահարձակման անցնելու համար։ Եւ որքան արագօրէն գործադրւեն այդ ռեզերվները, այնքան կը նեղանայ Անկարայի զօրաշարժերի դաշտը։
Թուրքիայի «ադրբեջանական հակախաղը» շատ աւելի թոյլ խաղաքարտ է, քան Հայաստանի ու հայութեան Հայոց ցեղասպանութեան հետեւանքների յաղթահարմանն ուղղւած հետեւողական քաղաքական ու քարոզչական ջանքերի ծաւալման խնդիրը, որի առաջին իսկ արծարծումը՝ Շւէյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնաւուրի բերանով, այսքան մեծ իրարանցում առաջացրեց Անկարայում։

ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐԵԱՆ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
0 Պատգամ:
Post a Comment