Հայաստանի ԱԳՆ.–
Մեզ համար ողջունելի կը լինի «Վերին Լարս»-ի վերագործարկումը
19:21 / 04.11.2009
Հայաստանի համար ողջունելի կը լինի ռուսաստանեան եւ վրացական կողմերի համաձայնութիւնը` վերագործարկել Վերին Լարս-Կազբեգի սահմանային անցակէտը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրոյցում յայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամուլի եւ տեղեկատւութեան վարչութեան լրատւամիջոցների հետ կապի բաժնի վարիչ Տիգրան Բալայեանը՝ պատասխանելով հարցին, թէ ո՞րն է հայկական կողմի դիրքորոշումը Վերին Լարս — Կազբեգի սահմանային անցակէտերի վերաբացման ուղղութեամբ բանակցութիւնների վերաբերեալ եւ մասնակցե՞լ է արդեօք հայկական կողմը բանակցութիւններին:
Յիշեցնենք, որ, ըստ ռուսական լրատւամիջոցների՝ Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ բանակցութիւններ են ընթանում անցակէտի բացման ուղղութեամբ, իսկ Վրաստանի ԱԳՆ ղեկավար Գրիգոլ Վաշաձէն իր հերթին յայտարարել է, թէ այդ բանակցութիւններում որպէս միջնորդ հանդէս է գալիս Հայաստանը, եւ մէկ՝ տեխնիկական խնդիրներին նւիրւած հանդիպում արդէն իսկ կայացել է:

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment