Վազգէն Սարգսեանը գիտակցում էր, թէ ինչ վտանգ էր ներկայացնում Լեւոն Տէր-Պետրոսեանը Հայաստանի համար
16:02 / 19.11.2009
Հարցազրոյց խորհրդարանի պաշտպանութեան, ազգային անվտանգութեան եւ ներքին գործերի յանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Գերագոյն մարմնի անդամ Հրայր Կարապետեանի հետ։
**– Պրն. Կարապետեան, ինչպէ՞ս կմեկնաբանէք ՀԱԿ-ի ակտիւի նիստում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանի ելոյթը։
***–Լեւոն Տէր-Պետրոսեանի ելոյթը հակասական էր, նա ինքը հակասական մարդ է եղել իր նախագահութեան տարիներին, եւ նրա ելոյթն ապացուցեց, որ նա չի փոխւել։ Օրինակ, Տէր-Պետրոսեանի խօսքերից այդպէս էլ պարզ չդարձաւ, թէ հայ-թուրքական յարաբերութիւնների հանդէպ ի՞նչ դիրքորոշում ունի ՀԱԿ-ը։

Նրանք մէկ ասում են, որ այդ հարցում փոխզիջումներ չպէտք է լինէն, մէկ մերժում են Հայ Դատը։ Այնպիսի տպաւորութիւն ունեմ, որ Տէր-Պետրոսեանը ընդհանրապէս տեղեակ չէ, թէ ինչ բան է Հայ Դատը, կապւա՞ծ է այն Ցեղասպանութեան հետ։
Նա շարունակում է մերժել Հայ Դատը, իսկ Հայ Դատի առաջին պահանջը արցախեան հարցն է։ Պատահական չէ, որ իր նախագահութեան տարիներին Լեւոն Տէր-Պետրոսեանը վարում էր Ղարաբաղը Ադրբեջանի կազմում թողնելու քաղաքականութիւն։ Լեւոն Տէր-Պետրոսեանի «Պատերազմ, թէ խաղաղութիւն» յօդւածը հէնց այդ մասին է վկայում։

Բայց եթէ իր իշխանութեան տարիներին նա այս հարցով քողարկւած քաղաքականութիւն էր վարում, ապա այսօր դա անում է ակնյայտ կերպով՝ Հայ Դատի համար պայքարը որակելով իբրեւ հիստերիկ պայքար։ Ընդդիմութիւն համարել քաղաքական ուժին, որի միակ նպատակը իշխանափոխութիւնն է, լուրջ չէ։
**– Իսկ ինչպէ՞ս էք գնահատում այն փաստը, որ չնայած աւելի վաղ շրջանում Լեւոն Տէր-Պետոսեանը Սերժ Սարգսեանի հասցէին անխնայ քննադատութիւն էր հնչեցնում, իր վերջին ելոյթում նա փորձում էր պաշտպանել, արդարացնել ներկայ նախագահին՝ երկրում ստեղծւած իրավիճակի համար մեղադրելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանին։
***– Ես նրա ելոյթը ոչինչ չասող խօսքերի խաղ եմ համարում, եւ կարծում եմ՝ ոչ ժողովուրդը, ոչ քաղաքական գործիչները, այդ թւում նաեւ Սերժ Սարգսեանը, չպէտք է լուրջ վերաբերեն ազգային շահերը անտեսող մարդու խօսքերին, ով ղեկավարւում է բացառապէս անհատական նկրտումներով։

Պատահական չէ, որ երրորդ հանրապետութեան ամենավառ քաղաքական գործիչներից մէկը՝ Վազգէն Սարգսեանը, մեծ դերակատարութիւն ունեցաւ Լեւոն Տէր- Պետրոսեանի՝ պաշտօնից հեռանալու հարցում, քանի որ լաւ էր գիտակցում, թէ ինչ վտանգ էր ներկայացնում նա Հայաստանի համար։
** – Շատ փորձագէտներ կարծում են, որ Սերժ Սարգսեանին ուղղւած իր խօսքերով Լեւոն Տէր-Պետրոսեանը խորհրդարանական ընտրութիւնների շեմին փորձում էր համագործակցութեան ձեռք մեկնել իշխանութեանը…
***– Չի բացառւում, որ այդ փորձագէտները ճիշտ են։ Եթէ ՀԱԿ-ի եւ իշխանութիւնների տեսակէտները համընկնում են, ապա ՀՅԴ-ն ճիշտ է, իշխանութեան վարած քաղաքականութեան մէջ 180 աստիճանով փոփոխութիւն է տեղի ունեցել։
**– Ի՞նչ էք կարծում, ինչի կը յանգեցնեն ՀԱԿ-ում սկսւած խմորումները. խօսքը ՀԱԿ-ի կազմում եղած «Միացում» նախաձեռնութեան առաջնորդ Ժիրայր Սեֆիլեանի քննադատութեան մասին է։
***– Ես կարծում եմ, որ գործընթացները կարող են բերել ՀԱԿ-ի պառակտման։ Նրա մէջ գտնւող ուժերն անգործութեան մէջ են մեղադրում Լեւոն Տէր-Պետրոսեանին՝ մտածելով, որ կոնգրէսի պասիւութիւնը՝ ՀՅԴ-ի ակտիւ գործունէութեան ֆոնին, նւազեցնում է ՀԱԿ-ի հեղինակութեան աստիճանը։
** – Պրն Կարապետեան, Ձեր կարծիքով, ինչո՞վ է պայմանաւորւած երկրորդ նախագահի այսչափ օպերատիւ պատասխանը առաջինին։
***– Երբ մարդու հասցէին մեղադրանքներ են հնչում, նա շտապում է պատասխանել դրանց։ Բայց միւս կողմից, եթէ մարդը մեղաւոր չէ, բայց ջանում է արդարանալ, նա կիսով չափ մեղաւոր է դառնում։

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment