ՄԵԶ ԻՍԿԱԿԱՆ ԱՂԷՏ Է ՍՊԱՌՆՈՒՄ
Եթէ չկարողանանք ելքեր գտնել
Հայաստանում 2050թ. կըլինի 2 մլն 334000 մարդ կամ այսօրւայ համեմատ բնակչութիւնը կնւազի 20-25 տոկոսով։ Վրաստանում եւս թւերը յուսադրող չեն. ներկայիս 5 մլն 300 հազարից 2050-ին բնակչութեան թիւը կը հասնի 3 մլն 482 հազարի կամ կարձանագրւի բնակչութեան նւազում 34 տոկոսով։ Հակառակ դրան, Ադրբեջանում սպասւում է բնակչութեան 34 տոկոսի աճ, իսկ Թուրքիայում՝ 42,3 տոկոս աճ։
Ինչպէս տեղեկացրեց օրերս Հայաստանի կրթութեան եւ գիտութեան նախարար Արմէն Աշոտեանը, 2010 թւականին դպրոց յաճախող աշակերտների թիւը մեզանում կրճատւելու է շուրջ 20 հազարով։
Թւում է, թէ սա իսկական պայթիւնի տպաւորութիւն պէտք է թողներ, սակայն հասարակութիւնը անտարբերութեամբ ընդունեց այս անչափ մտահոգիչ տեղեկութիւնը։
Մինչդեռ իրավիճակը շատ աւելի աղէտալի է, քան կարող ենք պատկերացնել։ Իսկ վկայում են դրա մասին ԵԱՀԿ-ի կողմից անցկացւած հետազոտութիւնները։
Ըստ այդ կանխատեսումների (4 երկրներ համեմատենք՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա) Հայաստանում 2050թ. կըլինի 2 մլն 334000 մարդ կամ այսօրւայ համեմատ բնակչութիւնը կնւազի 20-25 տոկոսով։ Վրաստանում եւս թւերը յուսադրող չեն. ներկայիս 5 մլն 300 հազարից 2050-ին բնակչութեան թիւը կը հասնի 3 մլն 482 հազարի կամ կարձանագրւի բնակչութեան նւազում 34 տոկոսով։ Հակառակ դրան, Ադրբեջանում սպասւում է բնակչութեան 34 տոկոսի աճ, իսկ Թուրքիայում՝ 42,3 տոկոս աճ։
Ի դէպ, ակտիւ ներգաղթ ընդունող երկրներից ԱՄՆ-ում 2050թ. սպասւում է 43,4 տոկոս բնակչութեան աճ, 27 տոկոս աճ է սպասւում Կանադայում, որոշ չափով՝ 12,7 տոկոս, Անգլիայում եւս բնակչութեան աճ կլինի, Ֆրանսիայում` 8,3 տոկոս եւ այլն։
Փոխարէնը՝ Դանիայում, Շվեդիայում, Գերմանիայում, Իսպանիայում, Յունաստանում սպասւում է բնակչութեան ընդհանուր թւի նւազում 1-10 տոկոսով։ Ռուսաստանում, ըստ այդ կանխատեսումների, 2050թ. սպասւում է բնակչութեան թւի նւազում 30,3 տոկոսով, Բուլղարիայում՝ 35, Ուկրաինայում՝ 36, Լատվիայում՝ 43, իսկ Էստոնիայում՝ 51,9 տոկոսով։
Ինչո՞վ է պայմանաւորւած Թուրքիայում եւ Ադրբեջանում բնակչութեան աճը։ Բնականաբար՝ բարձր ծնելիութեամբ։
Իհարկէ, ծնելիութիւնը այս երկրներում եւս որոշ չափով նւազել է, բայց ոչ այնքան, որ ծնելիութեան գործակիցը մօտենայ 1-ի, 1,2-ի, 1,5-ի եւ այլն։ Այսինքն՝ այնտեղ բնակչութեան պարզ վերարտադրութիւն չի, միտումները դրական են։ Բայց կարեւորը ոչ միայն բնակչութեան ընդհանուր թիւն է։ Որակական կազմը անչափ կարեւորութիւն ունի։
Այսպէս, եթէ 2000թ. Հայաստանում 15-59 տարեկանները կազմել են բնակչութեան 63,1 տոկոսը, ապա 2050թ. սպասւում է, որ այս թիւը կհասնի 48,9 տոկոսի։ Այսինքն՝ ակտիւ կենսունակ բնակչութիւնը կէսից էլ պակաս է։
Իսկ այս նոյն տարիքային խումբը Ադրբեջանում 57,3 տոկոս կլինի 2050թ. այսօրւայ 59,2 տոկոսի փոխարէն։ Փոփոխութիւնը չնչին է։ Թուրքիայում այսօր 62 տոկոս են կազմում 15-59 տարեկանները, 2050թ. նրանք կկազմեն 58 տոկոս։ Վրաստանում այս թիւը մօտ է Հայաստանին. այստեղ 2000թ. 68 տոկոս են կազմել 15-59 տարեկանները, իսկ 2050-ին՝ 50,6 տոկոս կլինեն։
Ի դէպ, 2050թ. աշխարհում Հայաստանից աւելի ցածր թիւ կունենան միայն Սլովենիան, Լատվիան, Կիպրոսը եւ Մալթան։ Նկատենք, որ 2050-ին ԵԱՀԿ երկրների շարքում Թուրքիան աշխատունակ տարիքի բնակչութեան ամենաբարձր ցուցանիշը կունենայ՝ իր երկրի բնակչութեան 58 տոկոսը։ Թուրքիայից առաջ են Տաջիկստանը՝ 60 տոկոս եւ Ուզբեկստանը՝ 59 տոկոս։
Ընդհանուր առմամբ, 2000-2050թթ. ընթացքում 15-59 տարեկան բնակիչները Թուրքիայում կաճեն 37,9 տոկոսով, Ադրբեջանում՝ 29,8 տոկոսով, իսկ Հայաստանում այդ ցուցանիշը կնւազի՝ 41,9 տոկոսով, Վրաստանում՝ 45,1 տոկոսով։ Համաձայնէք, որ շատ մտահոգիչ պատկեր է ստեղծւում։
Ինչ վերաբերում է 60 տարեկանից բարձր բնակչութեան աճին կամ նւազմանը, ապա պատկերը այսպիսին կլինի։ Հայաստանում 2000թ. 60 տարեկանից բարձր մարդկանց թիւը եղել է 13,2 տոկոս, իսկ 2050թ. 60 տարեկանից բարձր բնակչութիւնը մեզանում կը կազմի ընդհանուր թւի 37,6 տոկոսը։
Սա նշանակում է, որ ոչ միայն մեր երիտասարդ, աշխատունակ եւ պտղաբեր խումբն է նւազում, այլեւ, ըստ կանխատեսումների, նւազում է 1-15 տարեկանների թիւը, ինչը լուրջ հարւած է Հայաստանի զարգացմանը։
Վրաստանում եւս տխուր պատկեր է. 2000թ. այստեղ 60 տարեկանից բարձր բնակչութիւնը 18,7 տոկոս է եղել, իսկ 2050թ. սպասւում է, որ կլինի 35 տոկոս։ Փոխարէնը` 2000թ. 60 տարեկանների 9,3 տոկոս արձանագրած Ադրբեջանում 2050թ. 24,7 տոկոս կկազմի։ Իհարկէ, աճ կայ, բայց այս դէպքում, կարծում ենք, կեանքի տեւողութիւնը երկարում է։ Զուգահեռաբար, 2000թ. Թուրքիայում 60 տարեկանից բարձր բնակչութիւնը 8 տոկոս է կազմել, իսկ 2050թ. կկազմի 24,8 տոկոս։
Ինչպէս տեսնում ենք, խնդիրը շատ լուրջ է։ Եթէ չկարողանանք ելքեր գտնել այս իրավիճակից, մեզ միանշանակ աղէտ է սպասում։

ԿԱՐԷՆ ՆԱՀԱՊԵՏԵԱՆ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
0 Պատգամ:
Post a Comment