ԱԴՈՆՆԱՆ ՈՐՈՇԵԼ Է ՏՂԱՄԱՐԴ ԴԱՌՆԱԼ
Էպատաժ. ահա թէ ինչն է միաւորում Մադոննային և նրա խորհրդաւոր ընկերներին՝ Դոմենիկո Դոլչեին և Ստեֆանո Գաբանային:
Համաշխարհային էստրադայի փոփ թագուհին չի դադարում զարմացնել հանրութեանը: Երգչուհին, մեղմ ասած, երիտասարդ սիրէկան ունի, բայց ինքնամօռաց չի տրւում սիրած անձնաւորութեան հետ վայելքներին:
Մադոննան այս անգամ էլ որոշել է համագործակցել Dolce&Gabbana-ի հետ և համաձայնել է իր մասնակցութիւնը բերել մի իւրօրինակ նախաձեռնութեան:
Իտալացի յայտնի մոդելաւորողներն ամէն սեզոն ապշեցնում են հանդիսատեսին: Դիզայներների մտայղացումները տարեցտարի աւելի համարձակ և ինքնատիպ են դառնում: Նոր օծանելիքները գովազդելու համար Դոլչեն և Գաբանան ոչ միայն որոշել են մերկացնել յայտնի թոփ մոդելներին, այլև ցանկանում են կանանց վերածել տղամարդկանց:
Մադոննան, որը Դոլչեի և Գաբանայի վաղեմի ընկերն է, համաձայնել է դառնալ տղամարդկանց համար նախատեսւած հագուստի նոր ապրանքանիշի դէմքը:
Սկանդալային ֆօտոսեսիայի հեղինակը Ստիւէն Քլայնն է, որն արդէն երկար տարիներ համագործակցում է իտալական նորաձևութեան տան հետ: Նկարահանումները կսկսւեն արդէն յաջորդ ամիս:
Վերջին շրջանում իտալական աշխարհահռչակ բրենդի գործերն այնքան էլ լաւ չեն: Չնայած Dolce&Gabbana-ն շուկայում դեռ պահպանում է ամուր դիրքերը, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն այնուամենայնիւ բացասաբար է ազդել ընկերութեան վրայ:
Սնանկացումից խուսափելու համար նորաձևութեան տունը 10-20%-ով իջեցրել է ընկերութեան արտադրանքի գները։

0 Պատգամ:
Post a Comment