«Էկոնոմիստ».–
«Թուրքերը վերադառնում են Մերձաւոր Արեւելք որպէս դիւանագէտներ եւ գործարարներ»
30.10.2009
Արմէն Քոլոյեան
«Նայելով արեւելք եւ հարաւ» վերնագրւած յօդւածում «Էկոնոմիստ»-ը գրում է, որ 1000 տարի առաջ թուրքերը Կենտրոնական Ասիայից տեղափոխւել են Մերձաւոր Արեւելք, հասել են Անատոլիա։ Հազարամեակի կէսը նրանք են եղել տարածաշրջանի առաջատար պետութիւնը։
Յօդւածում նշւում է, որ երբ Օսմանեան կայսրութիւնը լուծարւել է՝ 1923 թւականին, Քեմալ Աթաթուրքի հիմնադրած աշխարհիկ հանրապետութիւնը սկսել է որոշ չափով սառեցնել յարաբերութիւնները նախկին գաղութների հետ՝ փոխարէնը ձգտելով դէպի Եւրոպա։ Իսկ «սառը պատերազմի» տարիներին Անկարան ամուր դաշինք կնքեց Ամերիկայի Միացեալ Նահանգների հետ։
«Բայց հիմա, Եւրամիութեանն անդամակցելու հարցում եւրոպացիների խուսանաւումներից դառնացած, թուրքերը վերանայում են արաբ հարեւանների հետ հակամարտ քաղաքականութիւնը եւ վերադառնում են Մերձաւոր Արեւելք` որպէս դիւանագէտներ եւ գործարարներ», - գրում է «Էկոնոմիստ»-ը։ - «Այդ հնարաւորութիւնն են ընձեռում արաբական երկրների անմիջական հարեւան լինելու հանգամանքը, Թուրքիայի տնտեսական հզօրութիւնը, ինչպէս նաեւ Թուրքիայում իսլամական տրամադրութիւնների որոշակի վերականգնումը, ինչը դրական արձագանք է գտնում մահմեդական երկրներում»։
«Անցած 7 տարում թուրքական ապրանքների արտահանումը Մերձաւոր Արեւելք եւ Հիւսիսային Աֆրիկա 7 անգամ աճել է եւ հասել է 31 միլիարդ դոլարի։ Թուրքերն արտահանում են զանազան ապրանքներ` աւտոմեքենաներից մինչեւ սպասք, չորացրած մրգեր ու հեռուստասերիալներ, եւ այդ ամէնը ժողովրդականութիւն է վայելում Ալժիրից մինչեւ Իրան», - ասւած է յօդւածում։

- «Թուրքիան արդէն տարանցիկ երկիր է էներգակիրների փոխադրման հարցում եւ հիմա էլ կարեւոր դեր է կատարելու 11 միլիարդ 700 միլիոն դոլար արժողութեամբ «Նաբուկո» ծրագրում։ Թուրքական «ԹԱՎ» ընկերութիւնն աւարտել է Կահիրէի միջազգային օդանաւակայանի նոր տերմինալի կառուցումը, նոր օդանաւակայաններ են կառուցում Լիբիայում, Քաթարում, Թունիսում եւ Արաբական Միացեալ Էմիրութիւններում։
Թուրքերը ենթակառուցւածքներ են ստեղծում Իրաքի քրդաբնակ շրջաններում, կառուցում են խանութներ, հիւրանոցներ եւ նոյնիսկ դպրոցներ»։
Նշելով, որ Թուրքիան տարածաշրջանում նաեւ դիւանագիտական աշխատանք է ծաւալել, «Էկոնոմիստ»-ը գրում է Ռեջեփ Թայիբ Էրդողանի Իրան կատարած այցի մասին. - «Անկարան պնդել է, որ Իրանն ունի խաղաղ նպատակներով միջուկային ծրագիր իրականացնելու իրաւունք, շնորհաւորել է Մահմուդ Ահմադինեժադին նախագահական վիճահարոյց ընտրութիւններում յաղթող ճանաչւելու կապակցութեամբ»։
«Էկոնոմիստ»-ը որպէս թուրքական դիւանագիտութեան որդեգրած «հարեւանների հետ զրօ խնդիր» հայեցակարգի իրագործման օրինակ է համարում նաեւ Հայաստանի հետ յարաբերութիւնները բարելաւելու փորձերը:

Հայեցակարգը իրականացւում է 2002 թւականից` այն պահից, երբ «չափաւոր, արդիականացւած իսլամիզմ» դաւանող «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութիւնը» կառավարութիւն է կազմել։
Յօդւածում նշւում է, որ արաբական աշխարհի եւ Իրանի հետ ջերմ կապեր ապահովելու՝ Անկարայի կուրսը մթագնում է միայն մէկ հանգամանք` Իսրայէլի հետ յարաբերութիւններում ի յայտ եկած ճգնաժամը։

0 Պատգամ:
Post a Comment