«Moody's»-ն «արժէզրկւում» է
Ամերիկացի ներդրող-միլիարդատէր Ուորեն Բաֆֆեթի հանրայայտ «Berkshire Hathaway»-ը, որը նաև խոշորագոյն բաժնետէրն է «Coca-Cola» և «Wells Fargo & Co»- ընկերութիւնների, հերթական անգամ «Moody's» վարկանիշային գործակալութիւնում կրճատել է իր մասնաբաժինը` այս անգամ 2.9%-ով:
«Berkshire»-ը վաճառել է 1,15 մլն բաժնետոմս և մնում է «Moody's»-ի խոշոր բաժնետէրը` տիրապետելով 38 մլն բաժնետոմսի: Վաճառւած մասնաբաժինը կազմել է 28,7 մլն դոլար: Այս մասին փոխանցում է «Bloomberg»-ը:

Բաֆֆեթի ընկերութիւնը յուլիսին իր մասնաբաժինը կրճատել էր 17%-ով, սեպտեմբերին` 2 %-ով:
«Moody's»-ը, որի հիմնադիրն է Ջոն Մուդին, վարկային վարկանիշները ստեղծել է 1909թ-ին, ներկայում «տառապում» է պարտքերի վերլուծութեան պահանջարկի կրճատումից:
Գործակալութիւնը և նրա մրցակից «Standard & Poor's»-ը ենթարկւեցին ԱՄՆ կարագաւորիչ մարմինների և օրէնսդիրների քննադատութեանը, այն պատճառով, որ նրանք չէին կանխատեսել հիփոթեքային դեֆոլտը: Բանն այն է, որ վերջինիս հետևանքով, արժէզրկւեցին այն պարտատոմսերը, որոնց ժամանակին AAA ստանդարտի վարկանիշներ էր տրամադրւել:
Ընդհանուր առմամբ, «Moody's»-ի բաժնետոմսերը արժէզրկւել են 0.59 դոլարով, կամ` 2.4%-ով:

0 Պատգամ:
Post a Comment