ՆԱՏՕ-Ն ՉԻ ԿԱՐՈՂ ՄԻՋՆՈՐԴԻ ԴԵՐ ՍՏԱՆՁՆԵԼ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԲՆԱԿԱՆՈՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ
Երեւան (Երկիր) - ՆԱՏՕ-ն ողջունում է հայ-թուրքական յարաբերութիւնների բնականոնացման գործընթացը, այսօր Երեւանում յայտարարել է ՆԱՏՕ-ի գլխաւոր քարտուղարի Հարաւային Կովկասում յատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը:
Նրա խօսքերով` դա առաջին հերթին օգուտ կը բերի երկու երկրների տնտեսութիւններին, բացի դրանից, կնպաստի հարաւկովկասեան տարածաշրջանի կայունացմանը: Սակայն, ըստ Սիմոնսի, ՆԱՏՕ-ն չի կարող միջնորդի դեր ստանձնել այդ գործընթացում կամ էլ պաշտպանել որեւէ կողմին: «Ես ընդամէնը յոյս եմ տածում, որ հայ-թուրքական արձանագրութիւնները կվաւերացվեն, քանի որ դրանք կապւած չեն այլ հարցերի հետ: Ինչ վերաբերում է Ղարաբաղեան հիմնախնդրին, այն կարգաւորւում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»,- յայտարարել է Սիմոնսը:
ՆԱՏՕ-ի գլխաւոր քարտուղարի յատուկ ներկայացուցիչը բարձր է գնահատել Հայաստանի մասնակցութիւնը խաղաղարար գործողութիւններին, մասնաւորապէս` Կոսովոյում: Նա նշել է, որ 2010 թւականի սկզբին Հայաստանը 30 հոգանոց զօրակազմ կուղարկի Աֆղանստան:
Ըստ Սիմոնսի` ընդհանուր առմամբ ՆԱՏՕ-Հայաստան համագործացկութիւնը շատ արդիւնաւէտ է: Ներկայումս ՆԱՏՕ-ն սերտօրէն համագործակցում է Հայաստանի ազգային անվտանգութեան ծառայութեան հետ սահմանների անվտանգութեանը եւ սահմանապահ զօրքերին աջակցելու հարցերում: «Խօսքը, մասնաւորապէս, սահմանի հայ-վրացական հատւածի սահմանապահ զօրքերին տեխնիկապէս աջակցելու մասին է: Ինչ վերաբերում է սահմանի հայ-թուրքական հատւածին, ապա այստեղ ՆԱՏՕ-ն որեւէ գործունէութիւն չի ծաւալում»,- նշել է Սիմոնսը:
Նա նաեւ տեղեկացրել է, որ իրենք համագործակցում են Հայաստանի պաշտպանութեան նախարարութեան հետ այդ համակարգում բարեփոխումներ անցկացնելու, բարդ բիւջէտային լուծումներ պահանջող փաստաթղթերի մշակման գործում: Սերտ համագործակցութիւն է ձեւաւորւել նաեւ արտակարգ իրավիճակների նախարարութեան հետ. 2010 թւականին Երեւանում անցկացւելու են զօրավարժութիւններ:
Ռ.Սիմոնսը յոյս է յայտնել, որ Հայաստանը կմասնակցի նաեւ ՆԱՏՕ-ի նոր ռազմավարութեան մշակման աշխատանքներին: «Մօտ ժամանակներս Օսլոյում տեղի կունենայ մեծ հանդիպում այդ հարցով, եւ մենք յոյս ունենք, որ Հայաստանը նոյնպես կմասնակցի դրան»,- ասել է նա:

0 Պատգամ:
Post a Comment