Տօնական հանդէս Նիւ Եորքում
Նիւ Եորքի Սրբոց Նահատակաց ամէնօրեայ վարժարանում տեղի է ունեցել տօնական հանդէս նւիրւած հայ մշակոյթին:
Օրւայ ծրագիրը նւիրւած էր Թարգմանչաց տօնի, Խաչատուր Աբովեանի ծննդեան 200 և Միքայէլ Նալբանդեանի 180 ամեակներին:
Քայլերգի հնչիւնների տակ դահլիճ բերեցին ՀՀ դրօշը: Կատարւեցին նաև օրհներգերը: Ներկաներին բարի գալուստ մաղթեց օրւայ հանդիսավար, Սրբոց Նահատակաց ամէնօրեայ վարժարանի տնօրէն, ամերիկահայ , վաստակաւոր մանկավարժ Ջարմինէ Պօղոսեանը, որը ներկայացրեց Մ.Մաշտոցի, Խ. Աբովեանի և Միք. Նալբանդեանի կեանքն ու գործունեութիւնը:
Այնուհետև բեմահարթակը տրամադրւեց դպրոցականներին: Թատերականացւած մի հատւած ներկայացւեց Ստ. Կուրտինեանի §Մեսրոպի աջը¦ պատմւածքից, որը յաջողութեամբ կատարեցին բարձր դասարանցիները:
Ելոյթ ունեցան նաև տարբեր դասարանների երգչախմբերը:
Հանդէսն աւարտւեց դպրոցի երգչախմբի ելոյթով, որը ղեկավարում էր ճանաչւած խմբավար-մանկավարժ Անահիտ Պօղոսեանը, նւագակցութեամբ Նվարդ Ծերունեանի(դաշնամուր):
Ի դէպ, ամէնօրեայ հայկական վարժարանի առաջին դասարանում իրենց ուսումն են ստանում չին եւ կորէացի վեց երեխաներ, որոնք նոյնպէս մասնակցեցին հայ մշակոյթին նւիրւած տօնական հանդէսին:

Ռոբերտ Կարապետեան
Նիւ Եորք
0 Պատգամ:
Post a Comment