Արծւիկ Մինասեան.–
Հայկական կողմն առաւել հետեւողական պէտք է լինի




16:02 / 07.11.2009
«Հայ-վրացական սահմանին օրեր առաջ կատարւածն անթոյլատրելի է եւ պէտք է անել ամէն բան նմանօրինակ դէպքերը բացառելու համար»,- նոյեմբերի 7-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրոյցում նշեց ԱԺ ֆինանսատնտեսական եւ բիւջէտային հարցերով մշտական յանձնաժողովի փոխնախագահ, դաշնակցական պատգամաւոր Արծւիկ Մինասեանը` մեկնաբանելով մի քանի օր առաջ հայ-վրացական սահմանին տեղի ունեցած միջադէպը, որի ժամանակ վրացական կողմը փորձել էր խոչընդոտել հայ սահմանապահների կողմից իրականացւող սահմանազատման աշխատանքները։
Նկատելով, որ հայկական կողմն այսօրինակ դէպքերում առաւել հետեւողական եւ նախաձեռնող վերաբերմունք պէտք է ցուցաբերի, ԱԺ պատգամաւորը յայտարարեց, որ վրացական կողմի հետ տարաձայնութիւններից խուսափելու համար սահմանային շփումների վերահսկողութեան գործին առաւել ընդգծւած ուշադրութիւն պէտք է դարձնել։
Ինչ վերաբերում է Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ Վերին Լարսի անցակէտի հնարաւոր բացմանը, եւ նրան, թէ ի՞նչ կարող է դա տալ Հայաստանին, Ա. Մինասեանը նկատեց, որ դրանից մեր երկրի տնտեսութիւնը միայն կը շահի։ Նրա համոզմամբ, բեռնափոխադրումներն այդ պարագայում, անկասկած, առաւել յարմար գներով կիրականցւեն, ինչն էլ մրցակցութեան եւ տնտեսական զարգացման լաւագույն խթան կարող է հանդիսանալ։
Հայ ազգային կոնգրէսի արտաքին յարաբերութիւնների յանձնախմբի անդամ Վլադիմիր Կարապետեանը մեզ հետ զրոյցում հայ-վրացական սահմանում տեղի ունեցած միջադէպի առնչութեամբ նշեց, որ շատ լաւ կլիներ, որ ամէն ինչ կատարւէր համաձայնեցւած, այսինքն սահմանային գօտում որեւէ գործողութիւն կատարելուց առաջ կողմերն այդ մասին տեղեակ պահէին միւս կողմին, նման անցանկալի միջադեպէրից խուսափելու համար:


Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: