Ոչ Թէ Արւեստ, Այլ Բռունցք Էր Պէտք...
«Երդւում եմ անմեղ զոհերիդ արեամբ, բիւր զաւակներիդ սուրբ գերեզմանով, քանի պղծում է գէթ մի թշնամի իր ներկայութեամբ հայոց սուրբ հողը, քանի ապրում եմ, շնչում եմ` կպայքարեմ ես սրի դէմ սրով, հրի դէմ հրով, մահւան դէմ` մահով»:
Արցախեան ազատամարտի տարիներին հերոսացաւ նաեւ Արթուր Ղարիբեանը` ազգի ցաւերով ապրող, մարդկային բարձր արժանիքներ ունեցող անհատականութիւն: Այսօր` նոյեմբերի 6-ին, լրանում է նրա մահւան տասնեօթ տարին...
Արթուր Ղարիբեան նկարիչ քանդակագործը ծնւել է 1967թ. դեկտեմբերի 16-ին Լոռվա Ստեփանաւան գեղատեսիլ քաղաքում, բնագէտի ընտանիքում: Արթուրն ընտանիքի կրտսեր զաւակն էր:
Իրենից 10-12 տարի մեծ երկու եղբայր ունէր, բայց միշտ հեռու էր մնում նրանցից, չէր մասնակցում նրանց մեծական խաղերին: Նա իր համար աշխատասեղան ունէր եւ տարբեր կենդանիների քանդակներ էր պատրաստում, նկարում էր ու տարւում գոյներով:
Ընտանիքն ապրում էր համեստ, հայկական սովորոյթներով, ամէն մէկն իր տեղն ու գործն ունէր: Երեք տարեկանից Արթուրն արդէն Երեւանում էր ապրում:

Սովորում է Երեւանի թիւ 142 դպրոցում, զուգահեռ յաճախում Յակոբ Կոջոեանի անւան նկարչական դպրոցը: Ութերորդ դասարանն աւարտելուց յետոյ ընդունւում Փանոս Թերլեմեզեանի անւան գեղարւեստի ուսումնարանի քանդակագործութեան բաժինը: Այդ շրջանը նրա ինքնահաստատման ընթացքն էր: Ուսումնարանն աւարտելուց յետոյ նոյն տարում Արթուրն ուսումնառութիւնը շարունակում է արդէն Երեւանի գեղարւեստաթատերական ինստիտուտի կերպարւեստի ֆակուլտետի քանդակագործութեան բաժնում: Արա Յարությունեանի սանն էր:
Նա իր առաջին քայլերն էր անում քանդակագործութեան ասպարէզում, երբ հայրենիքի գլխին կախւեց լինել-չլինելու հարցը: Եւ Արթուրի վճռորոշ պատասխանը մօրն այսպիսին էր. «Երբ պատերազմը վերջանայ, ես էլի քանդակագործ եմ, մայր, Հայաստանին հիմա ոչ թէ արւեստ է պէտք, այլ բռունցք»: Եւ նա առանց երկմտելու, անհողդողդ գնաց դէպի մարտիրոսութիւն, նրա բազմաթիւ երազները, որ գիպսից, բրոնզից, քարից պիտի շունչ առնէին, պոռթկացին ազատագրական մարտերում` դառնալով մեր վեհագոյն պայքարի դրւագներից:
Արթուր Ղարիբեանը երազում էր Արցախն ազատագրելուց յետոյ գտնել այն ուղին, որը պիտի տանէր Էրգիր, դէպի Հայոց Դատի իրագործում: 1989-ից ՀՅԴ երդւեալ անդամ էր, հասկանում էր` ինչ է նշանակում պայքարել Ղարաբաղի ազատագրութեան համար:Պատերազմ վարելու արւեստ չէր ուսումնասիրել, նրա ընթերցածը համաշխարհային արւեստին, փիլիսոփայութեանը, գրականութեանը վերաբերող անթիւ գրքերն էին:
Պաշտպանական գիծ, առաջապահ խումբ, քողարկած արշաւ, դիմահար մարտ, գիշերայի գրոհ... ռազմական այս տերմինները յետոյ միայն սովորեց` ոչ թէ գրքերից, այլ պատերազմի դաշտում:Արթուրը մասնակցում է Հայաստանի սահմանամերձ շրջանների պաշտպանութեանը, երկար ժամանակ կազմակերպական գործունէութիւն ծաւալում Շահումեանում, դառնում Շահումեանի շրջանում գտնւող ռազմական բազայի գլխաւոր պատասխանատուն:

Մասնակցում Խոջալուի, Կրկժանի, Լեսնոյի, Բերդաձորի, Շուշիի ազատագրմանը եւ Մարտակերտի պաշտպանութեան մարտերին: Նրա գործունէութիւնը ներառում էր ոչ միայն մարտական գործողութիւնները, այլեւ թիկունքի, ինչպէս նաեւ քաղաքական եւ կազմակերպչական աշխատանքները: Ռազմադաշտում արդէն թրծւած մարտիկն ու հրամանատարը միշտ էլ կռիւների ամէնաթէժ կէտերում էր, միշտ առաջինը:
Շահումեանի շրջանի Գիւլիստան գիւղում ութ ամիս կերպարւեստի դասեր էր տալիս դեռահասներին: Սաների ձեռքին փոխնեփոխ վրձին ու զէնք էր դնում արւեստագէտ մանկավարժի լայնախոհութեամբ, կադրային սպայի խստութեամբ ու մարտական զարմանալի հարուստ գիտելիքներով, արագ կողմնորոշւելու կարողութեամբ: Եւ ոչ միայն սաները, այլեւ զինակիցները, նրա կարճ ազդանշանով մէկ շնչով կտրում էին թիկունքի ու առաջի գծի միջեւ ընկած տարածութիւնը, մէկ հրահանգով առաջ ընթանում կարճ թափավազքով, մէկ կրակոցից յետոյ կրակի հեղեղ թափում թշնամու գլխին:

Մարտի պահին նա նոյն քանդակագործն էր, նոյն ստեղծագործ տարերքի գերին: Զէնքով նա հայրենիք էր կերտում: Ու սիրում էր զէնքը, որովհետեւ հիմա դա էր իր վրձինը...
Արթուրը ներշնչման պահերին իր խոհերը թղթին էր յանձնում, նրա գերագոյն երդումն էր.«Երդւում եմ անմեղ զոհերիդ արեամբ, բիւր զաւակներիդ սուրբ գերեզմանով, քանի պղծում է գէթ մի թշնամի իր ներկայութեամբ հայոց սուրբ հողը, քանի ապրում եմ, շնչում եմ` կպայքարեմ ես սրի դէմ սրով, հրի դէմ հրով, մահւան դէմ` մահով»:

Արթուրն արւեստագէտ էր եւ ստեղծում էր գեղեցիկ գործեր, որոնք նրա հոգու մարմնացումն էին, ապրումների նիւթականացումը: Եւ եթէ լինէին խաղաղ պայմաններ, դա կնպաստէր նրա ստեղծագործական վերելքին£ 1992թ. նոյեմբերի 6-ին Սրխավենդի անտառի մի հատւածում փորձառու հրամանատարը ականի պայթիւնի զոհը դարձաւ:
Բոլորի սիրելի Արթուր Ղարիբեանը զոհւեց քսանհինգ տարեկան հասակում հայրենիքի ազատութեան լոյս ճանապարհին. նրան մրցանակներ, շքանշաններ ու կոչումներ տրւեցին հետմահու…

Զոհւելուց յետոյ քանդակագործ որդու աւարտական դիպլոմը ստացան հերոսի ծնողները, որոնք մինչ այդ արցունքներով խոնարհւում էին նրա կերտած քանդակների ու յատկապէս այն նկարի առջեւ, որը Արթուրը գիշերւայ իր տեսիլք-երազից յետոյ լուսաբացին կտաւին էր յանձնել… եւ յետոյ, չգիտես ինչու, առանց մօրը հրաժեշտ տալու, մեկնել ռազմաճակատի գիծ…
Ագնեսա ԽԱՄՈԵԱՆ
0 Պատգամ:
Post a Comment