Թուրքիայի «անկողմնակալ» արտգործնախարարը Սփիւռքին կոչ է անում զերծ մնալ կողմնակալ պատմական քարոզչութիւնի՞ց
Գորշ գայլերն այս անգամ ոռնում են այսպիսի լեզւով...Դարձեալ սպառնալիք, դարձեալ ստախօսութիւն ու նորից՝ արեան հոտ...
15:02 / 07.11.2009Թուրքիայի արտգործնախարարը կոչ է արել հայկական Սփիւռքին` ազատւել միակողմանի պատմական քարոզչութիւնից: Այս մասին տեղեկացնում է թուրքական Haberturk կայքէջը:
Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Քուշների հրաւէրով Փարիզում գտնւող Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դաւութօղլուն, ելոյթ ունենալով կազմակերպւած մամուլի ասուլիսում, ասել է. «Յիշեցնում եմ, Թուրքիան ցանկանում է բոլոր հարեւանների հետ լաւ յարաբերութիւններ ստեղծել եւ այդ համատեքստում յայտնում եմ աշխարհի տարբեր կողմերում ապրող հայերին, որ բոլոր հայերի հետ ցանկանում ենք լաւ յարաբերութիւններ ստեղծել: Սակայն եթէ բոլորը իրենց ցաւը եւ պատմութիւնը պատմեն` խաղաղութիւն եւ ապագայ միասին չենք կարող կառուցել: Ազատւէք միակողմանի պատմական քարոզչութիւնից: Ես ել գիտեմ իմ պապերի ցաւը: Համատեղ պատմութեամբ ապագան աւելի լաւ կառուցելու համար մենք ցանկանում ենք ունենալ նոր հորիզոններ եւ ստեղծել համատեղ պատմական յանձնաժողով»,-ասել է Դաւութօղլուն:
Մի հայ լրագրող Դաւութօղլուին հարցրել է. "Դուք ասում էք թէ դէմ էք Իրանի դէմ իրականացւող շրջափակմանը, սակայն Թուրքիան տարիներով շրջափակման մէջ է պահում Հայաստանը:
Մի հայ լրագրող Դաւութօղլուին հարցրել է. "Դուք ասում էք թէ դէմ էք Իրանի դէմ իրականացւող շրջափակմանը, սակայն Թուրքիան տարիներով շրջափակման մէջ է պահում Հայաստանը:
Թուրքիայի արտգործնախարարը պատասխանում է. «Թուրքիան տարածաշրջանում բոլոր տիպի շրջափակումներին դէմ է, սակայն Հայաստանը „գրաւել“ է Ադրբեջանի հողերը եւ բնակիչներին տեղահանել է եւ այս համատեքստում է իրականացւել շրջափակումը: Մարդիկ չեն կարողանում իրենց տները վերադառնալ:
Մենք ցանկանում ենք, որ այս իրավիճակը կարգաւորւի»,-պատասխանել է Ահմեդ Դաւութօղլուն:
Լուրեր Հայաստանից
Գորշ գայլերն այս անգամ ոռնում են այսպիսի լեզւով...Դարձեալ սպառնալիք, դարձեալ ստախօսութիւն ու նորից՝ արեան հոտ...
0 Պատգամ:
Post a Comment