Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորումը Թուրքիային միայն օգուտ կը բերի
16:19 / 07.11.2009
Թուրքիայի առեւտրի եւ արդիւնաբերութեան նախարարը նշել է, որ Թուրքիան աշխարհի երկրների շարքում աւելի զգալի տեղ զբաղեցնելու համար պէտք է հարեւանների հետ խնդիրները լուծի։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Samanyolu կայքէջը։
Էսքիշեհիրի «Նախաձեռնող արդիւնաբերողների եւ գործարարների միութեան» կողմից կազմակերպւած միջոցառման ժամանակ ելոյթ է ունեցել Թուրքիայի առեւտրի եւ արդիւնաբերութեան նախարար Նիհատ Էրգիւնը ասելով. «Էներգետիկան դարձել է ամբողջ աշխարհի խնդիրը։ Թուրքիան այս խնդրում հետապնդում է տարանցիկ երկիր դառնալու քաղաքականութիւն։
Թուրքիան մինչ 2023 թւականը պէտք է մտնի զարգացած երկրների շարքը, եւ այդ համատեքստում, առաջ գնալու համար անհրաժեշտ է նախեւառաջ լուծել հարեւանների հետ առկայ խնդիրները։ Սիրիայի հետ կարգաւորեցինք մեր յարաբերութիւնները։ Մի թէ՞ դա մեզ վնաս եղաւ։ Իսկ ի՞նչ է՝ Հայաստանի հետ խնդիրները որ լուծւեն՝ վա՞տ կլինի։ Թուրքիան մեծ տնտեսութիւն ունեցող աշխարհի 10 երկրների շարքում թող լինի»,-ասել է նախարար Նիհատ Էրգիւնը։
NEWS.am-ը յիշեցնում է, որ Թուրքիայի առեւտրի եւ արդիւնաբերութեան նախարար Նիհատ Էրգիւնը ժամանելով Վան՝ յայտնել էր, որ Թուրքիա-Իրան-Իրաք սահամանակից գօտում ստեղծւելու է հզօր առեւտրատնտեսական գօտի, որը կը դառնայ Մերձաւոր Արեւելքի ամենախոշոր տնտեսական բազան։ Նա նշել է, որ հնարաւոր է այդ նախագծին մասնակցեն նաեւ Հայաստանն ու Ադրբեջանը։
Ի դէպ՝ Թուրքիայի վարչապետ Էրդողանը նշել էր, որ 2008-ի տւեալներով՝ Թուրքիան իր տնտեսութեամբ աշխարհում 17-րդ տեղում է, իսկ 2009թ.-ին սպասւում է, որ կը բարձրանայ 16-րդ հորիզոնական։ Իսկ թուրքական կապալառու-շինարարական ընկերութիւնները աշխարհում երկրորդն են՝ չինական ընկերութիւններից յետոյ։

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment