Թուրքիայի խորհրդարանին շուտով կը սեւեռւի աշխարհի ուշադրութիւնը՝ արձանագրութիւնների վաւերացման հետ կապւած
18:25 / 11.11.2009
Թուրքիայի համար կարեոր այս ժամանակահատւածում թուրքական հասարակութեան հիմնական ուշադրութիւնը ուղղւած է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի վրայ։ Արդէն կայացել է հայ-թուրքական արձանագրութիւնների ստորագրումը, եւ այժմ արձանագրութիւնների ճակատագիրը կախւած է թուրքական խորհրդարանից։
Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորման խնդրի հետ համարեա զուգահեռ ընթացող մէկ այլ խնդիր՝ քրդական հարցի կարգաւորման նախաձեռնութիւնը, նոյնպէս դարձել է թուրքական խորհրդարանի քննարկման թեմայ։
Քրդական հարցի կարգաւորման նախաձեռնութեան քննարկումը նշանակւած էր նոյեմբերի 10-ին։ Զուգադիպութիւն էր, թէ ոչ, սակայն այդ օրը նաեւ Թուրքիայի հանրապետութեան հիմնադիր՝ Մուսթաֆա Քեամալ Աթաթուրքի մահւան տարեդարձի օրն է։
Վերջին շրջանում գրեթէ նւազել են թուրքական իշխանութիւնների կողմից իրականացւող քրդական հարցի կարգաւորման ուղղութեամբ թէ ջանքերը, թէ յայտարարութիւնները։ Սա հիմնականում պայմանաւորւում է իշխանութիւնների յայտարարած «Արի տուն» նախաձեռնութեան ժամանակաւոր տապալմամբ։ Բանն այն է, որ Հիւսիսային Իրաքում յանձնւած եւ Թուրքիա տեղափոխւած քուրդ զինեալներին Թուրքիայի սահմանին քրդերը դիմաւորեցին շքեղ միջոցառումներով։

Այս ամէնը բողոքի ալիք բարձրացրեց թուրք ազգայնականների եւ PKK-ի (Քրդական բանւորական կուսակցութեան) դէմ պայքարում զոհւած թուրք զինւորականների հարազատների մօտ։ Սրա հետեւանքով անորոշ ժամանակով յետաձգւեց PKK-ի անդամների ընդունումը Թուրքիայի կողմից։
Քրդական հարցի կարգաւորման, կամ ինչպէս այլ կերպ եւս ասում են Թուրքիայում՝ ժողովրդավարական նախաձեռնութեան քննարկումները Թուրքիայի խորհրդարանում տեղի ունեցան ոչ ժողովրդավարական միջավայրում։ Խորհրդարան բերած ցուցապաստառներ, բողոքի ակցիա ընդդիմադիր պատգամաւորների կողմից հէնց խորհրդարանի դահլիճում, վիճաբանութիւն, հայհոյանք եվ ձեռնամարտ։

Խորհրդարանի ընդդիմադիրների այս գործողութիւնները ոչ միանշանակ որակւեցին թուրքական մամուլի կողմից։ Թուրքական Zaman-ը նշում է, որ ընդդիմադիր պատգամաւորների ձեռքի պաստառների վրայ գրւած Աթաթուրքի անունը անյարկի օգտագործւեց եւ այդ գործողութեամբ՝ խորհրդարանի հեղինակութեանն էլ վնաս հասցւեց, որը չսազեց, ոչ խորհրդարանին, ոչ էլ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցութեանը։
Ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցութեան պատգամաւորների կողմից պարզած ցուցապաստառների վրայ գրւած էր. «Մեր Աթաթուրք, քո թողածին տէր ենք կանգնելու», «Հանրապետութիւնը դու ես ստեղծել, իսկ մենք այն կպահպանենք», «Աթաթուրքի հետքերով ենք գնում»։ Խորհրդարանում ցուցապաստառ պարզած ամենաակտիւը՝ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցութեան Իզմիրից ընտրւած կին պատգամաւոր Ջանան Արըթմանն էր։ Այս անունը յայտնի է շատերին։ Նա աչքի է ընկնում իր հակահայ վարքագծով եւ սկանդալային յայտարարութիւններով։ Մասնաւորապէս՝ 2008 թւականին նա մեղադրել էր Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գիւլին՝ «Ներեցէք հայեր» ակցիային աջակցելու համար եւ որպէս վիրավորանք նշել, որ Գիւլի մայրը Հայ է։
Նախագահ Գիւլը դատական հայց ներկայացրեց եւ շահեց Արըթմանի դէմ դատը։ Դատարանի վճռում նշւած էր, որ Գիւլի մայրական կողմը ունի թուրքական արմատներ, սակայն եթէ հայկական էլ լինէր՝ դա ոչ մի այլ հետեւանք չէր ունենայ։ Ջանան Արըթմանը մեղադրել էր նախագահ Գիւլի եւ վարչապետ Էրդողանի կանանց՝ կրած հագուստների համար եւ նշել, որ նրանք Թուրքիայի մասին սխալ պատկերացումների հիմք են տալիս։ Այս արտայայտութիւնը դժգոհութիւն առաջացրեց Գիւլի եւ Էրդողանի տիկինների նման հագնւող միլիոնաւոր կանանց մօտ։
Արըթմանը մէկ այլ սկանդալային միջադէպ եւս ստեղծել է լրագրողների հետ զրոյցի ժամանակ։ Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝ Արըթմանը, քննադատելով նախագահ Աբդուլլահ Գիւլի տիկնոջ՝ Հայրունիսա Գիւլի հագուկապը՝ ասել էր. «Գիւլի տիկինը վերջին անգամ հագած հագուստով լրիւ միանձնուհու նման էր։ Եթէ ուշադրութիւն դարձնեք՝ միանձնուհիների հագուստը այդպիսին է։ Եթէ ասեմ Գիւլի տիկինը պինգւինի նման է՝ դրանով պինգւիններին կնեղացնեմ»,-ասել էր կին պատգամաւոր Ջանան Արըթմանը։
Ընդդիմադիր պատգամաւորների մինի բողոքի ցոյցը ստիպեց, որ խորհրդարանի նախագահ Մեհմեդ Ալի Շահինը զգուշացնի ընդդիմադիրներին, որ Թուրքիայի խորհրդարանը միտինգի համար նախատեսւած հրապարակ չէ, թող իջեցնեն պաստառները կամ դուրս գան դահլիճից։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Բեշիր Աթալայի ելոյթից յետոյ՝ ամբիոնին մօտեցաւ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցութեան փոխնախագահ Օնուր Օյմէնը։ Նա կրկին աչքի ընկաւ իր ընդգծւած հակահայկական վարքագծով։ Վերջինս խիստ քննադատեց իշխանութիւններին՝ ահաբեկիչների հետ սեղանի շուրջ նստելու համար եւ հարց տւեց, որ մի՞ թէ Աթաթուրքը Շէյխ Սաիդի հետ այդպէս էր վարւել։ Շէյխ Սաիդը 1925 թւականին կազմակերպել էր քրդական ապստամբութիւն, որը թուրքական իշխանութիւնները ռազմական ճանապարհով եւ մեծ ջանքերով են կարողացել ճնշել։ «Իսկ դուք ահաբեկիչի հետ սեղան էք նստում, բանակցութիւններ էք վարում։

Ձեռքը զէնք վերցրած եւ լեռները բարձրացածին բաց էք թողնում, իսկ ձեռքը գրիչ վերցնողին բանտ նէտելը նորմալ էք համարում։ Սա՞ է ձեր ժողովրդավարացման հասկացողութիւնը»,-ասել է Օնուր Օյմէնը։
Խորհրդարանում հասցրել են նոյնիսկ միմեանց վիրաւորել եւ քաշքշել։ Իշխող «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեան անունից ելոյթ ունեցող՝ այդ խմբակցութեան ղեկավար Սուաթ Քըլըջի ելոյթին առարկել է ընդդիմադիր «Ազգայնական շարժում» (MHP) կուսակցութեան խմբակցութեան ղեկավար Մեհմեդ Շանդըրը։ Նրանց միջեւ հակամարտութիւնը մի կերպ կարգաւորել են միւս պատգամաւորները՝ հեռացնելով ազգայնականներին ամբիոնի մօտից։
Ելույթների վերջում՝ Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մեհմեդ Ալի Շահինը «Ժողովրդավարական նախաձեռնութեան» առաջարկութիւնը դրեց քւէարկութեան։ Քւէարկութեամբ այն ընդունւեց։ Այս խնդրով քննարկումները նախատեսւեց անցկացնել նոյեմբերի 12-ին։
Նոյեմբերի 10-ին թուրքական խորհրդարանի այս անախորժ իրադարձութիւնները անհետեւանք չմնացին խորհրդարանի նախագահ Մեհմեդ Ալի Շահինի համար։ Երբ ընդդիմադիր պատգամաւորները ցուցապաստառներ էին բարձրացրել եւ միտինգ էին անում՝ Մեհմեդ Ալի Շահինը ընդմիջում յայտարարեց։ Ընդմիջման ժամանակ խորհրդարանը լքեց վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Ըստ թուրքական CNNturk-ի՝ վարչապետ Էրդողանը խորհրդարանը լքելուց առաջ տյաճ խօսակցութիւն է ունենում խորհրդարանի նախագահ Մեհմեդ Ալի Շահինի հետ։ «Այս ի՞նչ գործ է եղբայր։ Ինչպէ՞ս էք թոյլ տւել ցուցապաստառներ բացել։ Խորհրդարանը այդպէ՞ս են ղեկավարում։ Այստեղ հանրահաւաքի հրապարա՞կ է»,-հարցրել է Էրդողանը խորհրդարանի նախագահին։
Ահա սա այն խորհրդարանն է, որի վրայ շուտով կսեւեռւի աշխարհի ուշադրութիւնը՝ կապւած հայ-թուրքական ստորագրւած արձանագրութիւնների վաւերացման հետ։
Ահա սա այն խորհրդարանն է, որի վրայ շուտով կսեւեռւի աշխարհի ուշադրութիւնը՝ կապւած հայ-թուրքական ստորագրւած արձանագրութիւնների վաւերացման հետ։
Անդրանիկ Իսպիրեան
0 Պատգամ:
Post a Comment