ՄԻԽԱՅԻԼ ԳՈՐԲԱՉՈՎԸ՝ ՊԱՏՆԷՇՆԵՐ ՓՇՐՈՂ


Բեռլինում կայացած MTV European Music Awards մրցանակաբաշխութեան Free Your Mind յատուկ մրցանակն այս տարի յանձնւել է նախկին Խորհրդային Միութեան նախագահ Միխայիլ Գորբաչովին:
Մրցանակը նրան են շնորհել ինչպէս Արևելեան Եւրոպայում նոր յարաբերութիւնների ստեղծման և ժողովրդավարութեան կառուցման, այնպէս էլ միացեալ Եւրոպայի գաղափարը կեանքի կոչելու համար:
Մրցանակը Գորբաչովին է յանձնել MTV Networks International-ի գործադիր տնօրէն Բիլ Ռոուդին: «Նա փշրեց քաղաքական և հոգեբանական պատնէշները և խաղաղութիւն, ազատութիւն և կայունութիւն բերեց Եւրոպա»,- ասել է Ռոուդին:
Cinema for Peace հիմնադրամի կազմակերպած միջոցառմանը ներկայ են եղել նաև իռլանդացի երգիչ, երգահան և քաղաքական գործիչ սըր Բոբ Գելդոֆը, իսպանացի օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն և Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Հանս Դիտրիշ Գենշերը:
Free Your Mind մրցանակը շնորհւում է անհատի կամ կազմակերպութեան, որոնք կեանքի են կոչում MTV-ի՝ կեանքի ազատութեան սկզբունքները և պայքարում են անհանդուրժողականութեան, ռասայական, կրօնական և այլ նախապաշարմունքների դէմ:
Աւելի վաղ այս մրցանակին են արժանացել Amnesty International (1994թ.), «Գրինփիս» կազմակերպութիւնները (1995-ին), իռլանդական U2 ռոք խմբից Բոնոն (1999թ.), Միանմայի ընդդիմադիր դեմոկրատների առաջնորդ Աուն Սան Սու Չժին (2003թ.) և սըր Բոբ Գելդոֆը (2005թ.):

0 Պատգամ: