«ԵՐԵՒԱՆ-ԿԻԵՒ-ՏՐԱՆԶԻՏ»
ՀԱՄԵՐԳԸ ԻՐԱԴԱՐՁՈՒԹԻՒՆ ԵՂԱՒ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՐ
Հրատարակւած է Նոյեմբեր 02, 2009Հոկտեմբերի 31-ին Ուկրաինայի մայրաքաղաքում տեղի ունեցաւ «Երեւան-Կիեւ-Տրանզիտ» նախագծի առաջին համերգը:
Համերգն իսկական իրադարձութիւն դարձաւ Ուկրաինայի հայ համայնքի համար: Մէկ բեմում վաղուց այդքան սիրւած աստղեր չէին հաւաքւել: Ձեւաւորւեցին հայ-ուկրաինական դուէտներ` Սվետլանա Լոբոդա եւ Թաթա, Վլադիմիր Գրիշկո եւ Երեք սոպրանօ (Նունէ Բադալեան, Մագդա Մկրտչեան, Մարինէ Դեինեան), «Hot Chocolat» եւ Ռազմիկ Ամեան, «4 թագաւոր» եւ Աննա Խաչատրեան, Տինա Կառոլ եւ Արման Յովհաննիսեան, Վիտալի Կոզլովսկի եւ Էմմի, Դմիտրի Կլիմաշենկօ եւ Արաքսիա Մուշեղեան, Վիկտոր Պավլիկ եւ Էմմա Ասատրեան, «Դրուգա Ռիկա» եւ Ինգա ու Անուշ Արշակեանները, Նաստիա Կամենսկիխ & Պոտապ եւ Գարիկ Մարտիրոսեան, Գալլինա եւ Ռիչարդ Մադլենեան, ՎԻԱ ԳՐԱ եւ Արամէ, Սիւզի եւ Կիշէ: Հանդիսատեսը ջերմօրէն էր ողջունում հայ եւ ուկրաինացի աստղերին, համերգից յետոյ Ուկրաինայի մայրաքաղաքում աւտոմեքենաներ էին շրջում «Երեւան-Կիեւ-Տրանզիտ» դրօշներով, գրում է Analitika.at.ua-ն:
0 Պատգամ:
Post a Comment