Հայկական արտադրանքն ու Արցախի «սիմվոլիկ» քարտէզը
Վերջերս Երևանի փողոցներում յայտնւել են հայկական արտադրանքը գովազդող «Գնի՛ր հայկականը», «Պատրաստւած է Հայաստանում», «Մեր ստեղծածն է» կարգախօսներով պաստառներ։ Պաստառներում ԼՂՀ քարտէզը ներկայացւած է ոչ ամբողջական, քանի որ ներառւած են ոչ բոլոր շրջանները։
Սրանով խախտւում է ԼՂՀ Սահմանադրութիւնը, որի 142-րդ յօդւածում նշւած է. «Մինչև Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան պետական տարածքի ամբողջականութեան վերականգնումը և սահմանների ճշգրտումը` հանրային իշխանութիւնն իրականացւում է այն տարածքում, որը փաստացի գտնւում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան իրաւազօրութեան ներքոյ»։ Ինչո՞ւ է խախտւում ԼՂՀ Սահմանադրութիւնը։
Ովքե՞ր են պատասխանատու դրա համար։ Ինչպէ՞ս են պատժւելու մեղաւորները։ Մենք փորձել ենք գտնել այս հարցերի պատասխանները։
«Ժառանգութիւն» խմբակցութեան քարտուղար Լարիսա Ալավերդեանն ասել է, որ այդ պաստառների պատւիրատուին նախ և առաջ վարչական տուգանք է հասնում։ Նրա խօսքերով՝ Հայաստանի կադաստրի կողմից տպւած ատլասներ կան, որոնք պաշտօնական փաստաթղթեր են համարւում, և պէտք է հիմնւել այդ քարտէզների վրայ։ Լարիսա Ալավերդեանը նաև հաղորդել էր, որ ԼՂՀ ԱԺ-ն քննարկման նախաձեռնութիւն է ներկայացրել՝ ըստ որի Արցախի հանրապետութեան տարածքային ամբողջականութիւնը ոտնահարողները դատապարտւելու են։
-Ինչո՞ւ են ցոյց տալիս այդ քարտէզը։ Դա մեր ազգային ամօթն է, որ տէր չենք կանգնում մեր ձեռք բերածին,-նշել է նա։
«7օր»-ը փորձել է նաև ճշտել, թէ արդեօք այս պաստառները ՀՀ կառավարութեան պատւէրո՞վ են պատրաստւել։ ՀՀ էկոնոմիկայի նախարարութիւնից, սակայն, տեղեկացրել են, որ ՀՀ կառավարութիւնն այդ պաստառների հետ որևէ առնչութիւն չունի։ Սակայն «Հազարամեակի մարտահրաւէր հիմնադրամ-Հայաստան» ծրագրից մեզ տեղեկացրել են, որ իրենք իրականացնում են «Գնի՛ր հայկականը» համազգային արշաւը, և այդ նախաձեռնութիւնը ստացել է ՀՀ կառավարութեան հաւանութիւնն ու հովանաւորութիւնը:
Հարցի շուրջ պարզաբանումներ ստանալու համար մենք դիմել ենք նաև Երևանի քաղաքապետարան։ Ո՞վ է պատւիրատուն, և ինչո՞ւ է խախտւում ԼՂՀ Սահմանադրութիւնը։
Մեր հարցերին ի պատասխան՝ Երևանի քաղաքապետարանից տեղեկացրել են.
««Գնի՛ր հայկականը» կարգախօսով պաստառների պատւիրատուն «Հազարամեակի մարտահրաւէր հիմնադրամ-Հայաստան» ծրագիրն է, որի կողմից Երևանի քաղաքապետարան է դիմել «ԷԳԱ» ՍՊԸ-ն: Նոյն ընկերութիւնն էլ ներկայացրել է արտաքին գովազդային վահանակների հաստատւած ուրւանկարների «էսքիզների» օրինակները:

Մինչ արտաքին գովազդային նիւթի տեղադրումը, ըստ կարգի, պատւիրատուն դիմում է տւեալ վարչական շրջանի աշխատակազմ, վճարում սահմանւած տեղական տուրքը և ստանում արտաքին գովազդի տեղադրման (տեղաբաշխման) թոյլտւութիւն: «Գնի՛ր հայկականը» պաստառներում տեղ գտած կոպիտ խախտման համար քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևաւորման և գովազդի վարչութեան գլխաւոր մասնագէտին նկատողութիւն է տրւելու, իսկ վահանակներն այս պահին ապամոնտաժւում են (վահանակների նախկին հասցէներն էին՝ Խանջեան, Հերացի, Գրիգոր Լուսաւորիչ փողոցները, Բաղրամեան, Կոմիտասի պողոտաները):
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը շնորհակալութիւն է յայտնում լրագրողներին ուշադրութեան համար, և յոյս յայտնում, որ այս հարցով նրանք հետևողական կլինեն նաև պատւիրատուի՝ «Հազարամեակի մարտահրաւէր հիմնադրամ-Հայաստան» ծրագրի նկատմամբ»։
Մի՞թէ հսկայական պաստառները, որոնք գրաւել են Երևանի կենտրոնական փողոցների ամենաբանուկ մասերը, այդքան աննկատ էին մնացել, ու միայն լրագրողների զգուշացումից յետյո պիտի տեսնէին այդ կոպիտ խախտումը։ Ինչևէ, սխալն արդէն թոյլ է տրւած, և ինչպէս քաղաքապետարանից էին տեղեկացրել, այդ պաստառների պատւիրատուն «Հազարամեակի մարտահրաւէր հիմնադրամ-Հայաստանն» էր։ Լաւ է, որ գոնէ ուշացումով, բայց քաղաքապետարանը որոշել է ապամոնտաժել այդ պաստառները։
Ի պատասխան մեր հարցման, թէ ինչո՞ւ է խախտւում ԼՂՀ Սահմանադրութիւնը՝ «Հազարամեակի մարտահրաւէր հիմնադրամ-Հայաստան»-ի համակարգման ղեկավար Էսթեր Յակոբեանը տեղեկացրել է հետևեալը.
«Հազարամեակի մարտահրաւէր» ծրագիրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնում ծրագրեր չի իրականացնում և որպէս այդպիսին՝ ծրագրային կամ իրաւական պարտաւորւածութիւն չունէր իր կողմից նախաձեռնւած «Գնի՛ր հայկականը» արշաւի լոգոյի վրայ արտացոլել ԼՂՀ տարածքը: Այդուհանդէրձ, ելնելով որոշակի քաղաքացիական դիրքորոշումից, որոշում է կայացւել խորհրդանշական լուծում տալ այս հարցին, որի մասին և տեղեկացրել ենք ցուցապաստառների դիզայներին:

ՀՄՀ-Հայաստանի դիրքորոշումն այս հարցում հետևեալն է. «Ինչպէս Հայաստանի քարտէզի վրայ տեղադրւած միրգն ու բանջարեղէնը չեն արտացոլում այն հանգամանքը, որ տւեալ մշակաբոյսերը աճում են Հայաստանի տւեալ մարզում, նոյն ձևով էլ Ղարաբաղի խորհրդանշական արտապատկերումը ցուցապաստառի վրայ չունի որևէ քաղաքական նշանակութիւն»։
«Հազարամեակի մարտահրաւէր հիմնադրամ-Հայաստան»-ում կարծում էին, որ սա Սև PR է մեր կողմից։ Ծրագրի նախաձեռնողները երևի չգիտէին, որ պետական քարտէզները չեն կարող ուղղակի խորհրդանշական լինել. դրանք ընկալւում են որպէս պետական փաստաթղթեր։ Հազարամեակցիները, փաստօրէն, լաւ գիտեն, թէ ինչ է «սև» PR–ը, բայց դեռ չեն հասցրել իւրացնել հայկական քարտէզները։ Ոչինչ, երևի կսուորեն։ Հայաստանում ստեղծւած այժմեան «ֆուտբոլային» մթնոլորտը, հաւանաբար, ազդել է շատերի վրայ, այդ թւում՝ ՀՄՀ–Հայաստանի վրայ։

Հեղինէ Յարութիւնեան
0 Պատգամ:
Post a Comment