2009 թւականին Հայաստանում ծնւել է 45 հազար երեխայ
18:00 / 15.01.2010
2009 թւականին-ին հանրապետութիւնում ծնւել է 44.999 երեխայ, ինչը մօտ 4 հազարով աւելի է 2008 թւականի ցուցանիշից:
Հայաստանի արդարադատութեան նախարարի մամուլի քարտուղար Լանա Մշեցեանը NEWS.am-ին յայտնեց, որ ԱՆ քաղաքացիական կացութեան ակտերի գրանցման գործակալութիւնում արձանագրւել է 18.765 ամուսնութիւն եւ 3.013 ամուսնալուծութիւն: Գրանցւել է հայրութեան ճանաչման 14.165 եւ 131 որդեգրման դէպք: Մահացութիւնների թիւը կազմել է 27.268:
2008թ-ին ՀՀ-ում արձանագրւել էր ծննդեան 41.406, ամուսնութեան` 18.236 եւ ամուսնալուծութեան 3.192 դէպք: 13.257 մարդ հայրութիւն է ճանաչել, որդեգրւել է 180 երեխայ: Մահացութիւնների թիւը եղել է 27.281:
Ծնելիութիւնն աւելացել է նաեւ 2007 թւականի համեմատ, երբ ծնւել էր 40.844 երեխայ:

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment