Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի գիտնականները «Հարաւային Կովկասի պատմութիւնը» գիրք են հրատարակում


Հրաչ Մելքումեան

«Թուրան» գործակալութեան փոխանցմամբ` Ադրբեջանի ուսուցիչների ինստիտուտի պատմութեան դեպարտամենտի ղեկավար Այդին Ասլանովը երեքշաբթի օրը կայացած ասուլիսում յայտնել է, որ առաջին օրինակը ռուսերենով արդէն հրատարակւել է:
Հայաստանից ու Վրաստանից գրքի հեղինակներից են պատմաբաններ Արմէն Խաչիկեանն ու Պատա Ռամիշվիլին:
Փետրւարին գիրքը ռուսերենով տպագրւելու է 1000 օրինակով, այն յատկացւելու է երեք երկրների գրադարաններին, ուսումնական ու գիտական հաստատութիւններին: Էլեկտրոնային տարբերակը տեղադրւելու է ինտերնետում:
Եւրամիութեան աջակցութեամբ գիրքը թարգմանւելու է անգլերէն: Ծրագրւած է այն հրատարակել նաեւ հայերէնով, ադրբեջաներէնով ու վրացերէնով:
Ասլանովը նշել է, որ սա նման գիրք հրապարակելու երկրորդ փորձն է: Դեռ 1995 թւականին Եւրոպայի խորհրդի աջակցութեամբ Հարաւային Կովկասի պատմութեան մասին համատեղ մասնակցութեամբ գիրք հրատարակելու նախաձեռնութիւն կար: 2002 թւականին աշխատանքները սառեցւել են, քանի որ Հայաստանի ու Ադրբեջանի կրթութեան նախարարութիւնները չեն հաստատել այն, ու գիրքը լոյս չի տեսել:
Այնուհետեւ որոշում է ընդունւել նոր գիրք գրել, որտեղ Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի հեղինակները ներկայացնեն իրենց սեփական հայեացքները տարածաշրջանի պատմական գործընթացների մասին:
Այս ծրագիրն իրականացւել է անցեալ տարւայ ընթացքում:

0 Պատգամ: