Երանդ Բոզոյեան.– 2010թ. Հայաստանի համար լինելու է միջազգային պրէսսինգի տարի
«Ճնշմանը դիմագրաւելու համար, որ Ղարաբաղեան հարցում հայկական կողմից նախատեսւում է միակողմանի զիջումներ»...
12:05 / 05.01.2010
2009թ. ամենանշանակալի իրադարձութիւնը արտաքին քաղաքական հարթութեան վրայ, ի հարկէ, Հայ-թուրքական արձանագրութիւնների ստորագրում էր, իսկ ներքաղաքական հարթութեան վրայ՝ համաներման օրէնքը: NEWS.am-ի թղթակցի հետ զրոյցում նման կարծիք յայտնեց փորձագէտ Երւանդ Բոզոյեանը: Ընդ որում, նա ընդգծեց, որ Հայ-թուրքական յարաբերութիւնների հարցում առաւել բացասական պահն այն է, որ Ցիւրիխում ստորագրւած արձանագրութիւնները պայմանաւորւած են Ղարաբաղեան հարցով:
«Ես բազմիցս ասել եմ, որ քաղաքականութիւնը նշանակում է քաղաքական գործընթացներ, այլ ոչ՝ իրաւաբանական: Իրաւաբանական փաստաթղթերը շատ քիչ բան արժէն, յաճախ այդէս էլ մնում են թղթի վրայ: Գլխաւորն այն է, թէ ինչ քաղաքական հետեւանքներ կունենան այդ փաստաթղթերը: Իսկ Հայ-թուրքական արձանագրութիւնների դէպքում դրանք ուղիղ կապում են Ղարաբաղեան հարցի հետ»,- նկատեց փորձագէտը:
Նրա խօսքով, 2010 թւականը Հայաստանի համար շատ ծանր է լինելու, քանի որ Անկարայի ազդեցութեան տակ, որ շաղկապում է արձանագրութիւնների ստորագրումը Ղարաբաղեան հակամարտութեան հետ, բանակցային գործընթացում միջազգային ճնշումն ուժեղանալու է:
«Անկարան մեծ կշիռ ունի միջազգային հանրութեան համար, քան Երեւանը, եւ այդ պատճառով էլ Ղարաբաղի նախապայմաններն ընդունւելու են, իսկ Հայաստանի իշխանութիւններին մեծ կամք է անհրաժեշտ՝ այդ ճնշմանը դիմագրաւելու համար, որ Ղարաբաղեան հարցում հայկական կողմից նախատեսւում է միակողմանի զիջումներ»,- կանխատեսեվ փորձագէտը: Ընդ որում, նա շեշտեց, որ իրավիճակը կախւած է լինելու ոչ միայն հանրապետութեան ղեկավարութիւնից, այլեւ քաղաքական ուժերից եւ հանրութիւնից ընդհանրապէս:
«Քաղաքական ուժերը պէտք է համարժէք արձագանքեն իրադարձութիւններին, եթէ նրանք, մասնաւորապէս Հայ ազգային կոնգրէսը, շարունակեն 2010. իրավիճակին արձագանքել ինչպէս 2009թ., հետեւանքները Հայաստանի համար ողբալի են լինելու, մօտաւորապեէս ինչպէս 1920թ.»,- նշել է Բոզոյեանը:
Նրա խօսքով, եթէ հայկական կողմը զիջումների չգնայ Ղարաբաղեան հարցում, Թուրքիան չի վաւերացնի Հայ-թուրքական արձանագրութիւնները: «Եւ այդ դէպքում բոլորովին նոր իրավիճակ կստեղծւի, որը հարեւանների հետ յարաբերութիւնների նոր մօտեցումներ է պահանջելու, այնպիսի մօտեցումներ, որոնք չեն ունենայ այսպէս կոչւած „ֆուտբոլային դիւանագիտութեան“ հետեւանքները:
Իսկ գործընթացի սկզբում Թուրքիան ինքը պատրաստ էր անել առաջին քայլը, այդ երկրում սկսեցին խօսել Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորման մասին՝ ղեկավարւելով „զրօ խնդիր հարեւանների հետ“ սկզբունքով»,- նկատեց Բոզոյեանը:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: