ՀՀ Սահմանադրական Դատարանի Որոշման Մասին
Ընկեր Փանջունին ասում էր. «Դուռը գոցէք ես պատուհանէն պիտ մտնեմ»: Եկէք այսօր չփակենք բաց դուռը, որ վաղը ստիպւած չլինենք պատուհանով ներս մտնել:
Արա Պապեան
Մոդուս վիվենդի կենտրոնի ղեկավար
Հրապարակւեց ՀՀ Սահմանադրական Դատարանի որոշումը Հայ-թրքական զոյգ տխրահռչակ արձանագրութիւնների վերաբերեալ:

Եղաւ այն, ինչ պիտի լինէր' յայտարարւեց, «արձանագրութիւններում ամրագրւած պարտաւորութիւնները համապատասխանում են Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեանը»: Իհարկէ կարող էր և ցանկալի էր, որ այլ որոշում լինէր: Ես մնում եմ իմ տեսակէտին' արձանագրութիւնները հակասում են ՀՀ Սահմանադրութեանը և նրանց նախաստորագրման և ստորագրման գործընթացները խախտել են ՀՀ գործող համապատասխան օրէնքն ու կարգը:
Սակայն այսօր ունենք այն, ինչ որ ունենք ու հիմա ծառանում է ամենակարևոր հարցը' ի՞նչ պիտի անենք: Մեզ մնում է մի բան' խորը շունչ քաշել և շարունակել պայքարը: Առաւել ևս այդ պայքարի համար Սահմանադրական դատարանի խնդրոյ առարկայ որոշումը տւել է նման հնարաւորութիւններ, քանի որ Սահմանադրական դատարանի իրաւական դիրքորոշումը անվերապահ և բացարձակ չէ, այլ ունի որոշակի յստակ մեկնաբանութիւններ և վերապահումներ: Իհարկէ շատ աւելի երկար ժամանակ ու մանրազնին վերլուծութիւն է հարկաւոր ամբողջութեամբ հասկանալու համար առկայ հնարաւորութիւնները: Այսուհանդերձ, առաջին իսկ հայեացքից ակնյայտ է, որ նման հնարաւորութիւններ կան: Օրինակ, իր իրաւական դիրքորոշման մէջ Սահմանադրական դատարանը ամրագրում է, որ արձանագրութիւններով ստանձնւող պարտաւորութիւնները միայն «փոխադարձ» են և «ունեն բացառապէս երկկողմանի միջպետական բնոյթ»: Յստակօրէն ամրագրւած է, որ Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնները տարանջատւած են Հայաստան-Ադրբեջան յարաբերութիւններից կամ Թուրքիա-հայկական սփիւռք յարաբերութիւններից: Կամ, ինձ համար ամենակարևորը, «միջազգային պայմանագրերը Հայաստանի Հանրապետութեան համար իրաւաբանական ուժ կարող են ունեանալ միայն ... նկատի ունենալով միջազգային իրաւունքի տեսանկիւնից դրանց վաւերականութիւնը»: Այսինքն, Սահմանադրական դատարանն ամրագրում է, որ, օրինակ, եթէ Ալեքսանդրապոլի, Մոսկւայի կամ Կարսի պայմանագրերը միջազգային իրաւունքի տեսանկիւնից անվաւեր են (void), իսկ այդ հարցում կասկած լինել չի կարող, ապա նրանք չեն կարող «Հայաստանի Հանրապետութեան համար իրաւաբանական ուժ ունենալ», հետևաբար դրանցում նկարագրւած սահմանագծերը չեն կարող օրինական հիմք հանդիսանալ «գոյութիւն ունեցող սահմանի համար»: Ըստ այդմ, ՀՀ Սահմանադրական դատարանի իրաւական դիրքորոշմամբ, արձանագրութիւնները չեն կարող և չեն օրինականացնում Ալեքսանդրապոլի, Մոսկւայի կամ Կարսի պայմանագրերի, ինչպէս նաև միջազգային իրաւունքի տեսնակիւնից անվաւեր (void) այլ հնարաւոր անօրինական իրաւական գործիքների (unlawful legal instruments) հետևանքները: Պարզ ասած, ՀՀ Սահմանադրական դատարանը տխրահռչակ արձանագրութիւնների վերաբերեալ տւել է իրաւունքի հիմնարար և համընդահուր սկզբունքներից մէկի կիրառական մեկնաբանութիւնը. Jus ex injuria non oritur. (իրաւունքը չի կարող խարսխւած լինել անօրինականութեան վրայ):
Սահմանադրական դատարանը գտել է նաև, որ արձանագրութիւնների դրոյթները չեն կարող մեկնաբանւել և կիրառւել այնպէս, որ հակասեն ՀՀ Սահմանադրութեան նախաբանի դրոյթներին և Հայաստանի անկախութեան մասին հռչակագրի 11-րդ կէտի պահանջներին»: Ուզում եմ յիշեցնել, որ ըստ վերոյիշեալ կէտի «Հայաստանի Հանրապետութիւնը սատար է կանգնում 1915 թւականին Օսմանեան Թուրքիայում և Արևմտեան Հայաստանում Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործին։
Սահմանադրական դատարանի որոշումը խիստ կարևոր և օրէնքով նախատեսւած քայլ է Հայաստանի Հանրապետութեան միջազգային պայմանագրերի նկատմամբ վերաբերմունք արտայայտելու ընթացակարգում: Այսուհանդերձ, այն ներքին ընթացակարգի մաս է կազմում և միջազգային իրաւունքի տեսանկիւնից գրեթէ նշանակութիւն չունի: Երկրների մեծ մասում Սահմանադրական կամ այլ դատարանները որևէ դերակատարութիւն չունեն միջպետական յարաբերութիւնների մէջ: Որպէսզի միջազգային իրաւունքի տեսանկիւնից ՀՀ Սահմանադրական դատարանի արտայայտած դիրքորոշումն իրաւական ուժ ստանայ, ապա այն պէտք է պաշտօնական վերապահումների տեսքով ներառւած լինի ՀՀ խորհրդարանի համապատասխան որոշման մէջ: Ազգային ժողովը պիտի անսակարկ նկատի ունենայ, որ Սահմանադրական դատարանի խնդրոյ առարկայ որոշումը խարսխւած է որոշակի իրաւական դիրքորոշման վրայ, որոշման մէջ առկայ են յստակ վերապահումներ և մեկնաբանութիւններ: Ուստի, ՀՀ խորհրդարանը միանշանակօրէն պարտաւոր է իր քննարկումներում արտացոլել և, առաւել ևս, իր որոշման մէջ առնւազն ամրագրել Սահմանադրական դատարանի բոլոր վերապահումները և մեկնաբանութիւնները:
Այս ամէնով հանդերձ, ես չեմ գտնում, որ Հայ-թրքական արձանագրութիւնները վաւերացնելը բխում է Հայաստանի Հանրապետութեան և Հայ ժողովրդի շահերից: Լաւագոյն ելքն այդ արձանագրութիւններն ընդհանրապէս մերժելն է: Ինչո՞ւ ենք մեզ համար խնդիրներ ստեղծում, որ յետոյ հերոսաբար յաղթահարենք: Միթէ՞ ընկեր Փանջունու ոգին դեռ կենդանի է: Նա ասում էր. «Դուռը գոցէք ես պատուհանէն պիտ մտնեմ»: Եկէք այսօր չփակենք բաց դուռը, որ վաղը ստիպւած չլինենք պատուհանով ներս մտնել:

0 Պատգամ:
Post a Comment