Պոլսոյ Հայոց Պատրիարքարանում Աթոռակից Պատրիարքի Ընտրութիւններ Կանցկացւեն
06.01.2010
Հրաչ Մելքումեան
Թուրքիայի Հայ համայնքը պաշտօնապէս դիմել է Ստամբուլի իշխանութիւններին Պոլսոյ Հայոց պատրիարքարանի աթոռակից պատրիարքի (համապատրիարքի) ընտրութիւններ անցկացնելու թոյլտւութիւն ստանալու համար, քանի որ Թուրքիայի Հայ համայնքի հոգեւոր առաջնորդ` Պոլսոյ պատրիարք Մեսրոպ Մութաֆեանը հիւանդ է եւ չի կարողանում լիարժէք կատարել իր պարտականութիւնները։
ԸՆտրութիւններին մասնակցելու են Ստամբուլի Հայ համայնքի աւելի քան 50 հազար անդամներ։
54-ամեայ Մեսրոպ Պատրիարքը մինչեւ մահը պահպանելու է իր տիտղոսը, բայց, քանի որ ըստ հաղորդագրութիւնների, նա հիւանդ է ծերունական թուլամտութեամբ, անհրաժեշտութիւն է առաջացել համապատրիարք ընտրել, ով իր պարտականութիւնները կսկսի կատարել ընտրութիւնից 40 օր յետոյ։
Մեսրոպ Մութաֆեանը պատրիարք էր ընտրւել 1998 թւականին՝ դառնալով Մեսրոպ երկրորդ պատրիարք, Պոլսոյ Հայ Առաքելական եկեղեցու պատրիարքարանի ու թուրքահայ համայնքի հոգեւոր առաջնորդը։
Թուրքիայի Հանրապետութեան պատմութեան մէջ համապատրիարքի ընտրութիւններ են անցկացւում երկրորդ անգամ։

«ԱԶԱՏՈՒԹԻՒՆ»
0 Պատգամ:
Post a Comment