11:00 / 13.01.2010
Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ կարող է ստեղծւել կառավարական մակարդակով համագործակցութեան Խորհուրդ: Այս մասին յունւարի 12-ին Մոսկւայում թուրք գործարարների հետ հանդիպման ժամանակ յայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Մենք գտնւում ենք կառավարական մակարդակով համագործակցութեան խորհուրդ ստեղծելու շէմին: Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի եւ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպումներից յետոյ կարելի կը լինի աւելի մանրամասն տեղեկութիւն հաղորդել այդ առումով»,- ասել է Էրդողանը՝ նշելով, որ այդ Խորհրդի առաջին նիստը նախատեսւում է անցկացնել ընթացիկ տարում:
Թուրքիայի կառավարութեան ղեկավարի խօսքով, այդ Խորհրդի ստեղծումը, նրա գործունէութիւնը «նոր դարաշրջանի սկիզբ կը դնեն երկու երկրների միջեւ յարաբերութիւններում»: Նա նաեւ ընդգծել է, որ 2010 թւականը իւրայատուկ կը լինի Թուրքիայի տնտեսութեան զարգացման տեսանկիւնից: «Այս տարի մենք ձեզ հետ ականատես կը լինենք մեր տնտեսութեան արագ նորմալացմանը»,- ասել է Էրդողանը:
Յիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետը ներկայումս գտնւում է Մոսկւայում, որտեղ այսօր հանդիպելու է այդ երկրի նախագահի ու վարչապետի հետ:

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment