Դմիտրի Մեդվեդեւ. Ռուս-թուրքական յարաբերութիւնները ռազմավարական
գործընկերութիւն են
15:59 / 13.01.2010
Ռուսաստանն ու Թուրքիան իրենց առջեւ յաւակնոտ նպատակներ են դնում: Այդ մասին յայտարարել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը յունւարի 13-ին՝ մերմոսկուեան Բարվիխա նստավայրում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը:
«Ռուս-թուրքական յարաբերութիւնները գտնւում են վերելքի վրայ: Դրանք իսկապէս ռազմավարական գործընկերների յարաբերութիւններ են: Չնայած, որ անցած տարին բարդ էր, մեր յարաբերութիւնների համար տարին յաջող էր»,- յայտարարել է Մեդվեդեւը՝ ակնարկելով առեւտրատնտեսական համագործակցութեան զարգացումը, «որը բաւական զգալի է, եւ մօտ հեռանկարում անգամ յաւակնոտ նպատակներ են դրւած»:
Նա յիշեցրել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան խոշոր նախագծեր են իրականացնում, մասնաւորապէս՝ էներգետիկայի ոլորտում. «Մենք դրանում շատ ուրախ ենք, կարծում ենք, որ լուրջ, մեծ համագործակցութիւն կայ»:
Ռուսաստանի նախագահը յոյս է յայտնել, որ Էրդողանի ներկայիս այցի ընթացքում Ռուսաստանն ու Թուրքիան կարող են եւս մէկ քայլ կատարել՝ «ամրապնդելու յարաբերութիւնները երկու երկրների միջեւ»:
«Դա անհրաժեշտ է շատ բարդ խնդիրների լուծման համար, այդ թւում՝ տարածաշրջանային խնդիրների, որոնց վերաբերեալ մենք մշտապէս խորհրդակցութիւններ ենք անցկացնում: Մեր երկրները հարեւաններ են, եւ նրանից, թէ որքան մօտ են մեր դիրքորոշումները, կախւած է տարածաշրջանի միկրոկլիման»,- ասել է Ռուսաստանի նախագահը:
Իր կողմից Էրդողանը նկատել է, որ երկու երկրների յարաբերութիւնները վերջին շրջանում հասել են գագաթնակէտին:
«Դուք ճիշտ նկատեցիք, որ էնէրգետիկայի ոլորտը կարեւոր նշանակութիւն ունի: Այդ առումով օրինակելի համագործակցութիւն է ծաւալւել: Մենք հաւատում ենք, որ կարող ենք բազմաբովանդակ համագործակցութիւն ծաւալել տարբեր ուղղութիւններով, ոչ միայն բնական գազի, այլեւ նաւթի, նաւթամթերքների ոլորտում հնարաւորութիւնների մեծ ներուժ կայ»,- ըստ «Վզգլեադի»՝ ասել է Էրդողանը:

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment