Ռուսներն ու հայերը խօսել են Ղարաբաղեան հարցի և Հայ–թրքական յարաբերութիւնների մասին
Յունւարի 18-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի է ունեցել Երևան-Մոսկւա տեսակամուրջ «Հայ-ռուսական յարաբերութիւնները. ՌԴ արտգործնախարար Սերգէյ Լաւրովի՝ Երևան կատարած այցի արդիւնքների ամփոփումը» թեմայով։
Տեսակամուրջին Երևանից մասնակցում էին Կովկասի ինստիտուտի տնօրէն Ալեքսանդր Իսկանդարեանը, քաղաքագէտ Ալեքսանդր Մարկարովը, իսկ Մոսկւայից ՌԳԱ ազգագրութեան ու մարդաբանութեան ինստիտուտի Կովկասի բաժնի վարիչ Սերգէյ Յարութիւնովը, Ռազմավարական հետազոտութիւնների ռուսական ինստիտուտի փորձագէտ Ալեքսանդր Սկակովը և ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը։
Ալեքսանդր Իսկանդարեանը ՌԴ ԱԳ նախարար Սերգէյ Լաւորվի այցը Երևան գնահատել է, որպէս նախատեսւած այց չնախատեսւած ժամանակահատւածում, այսինքն դա սովորական այց էր, սակայն տարածաշրջանային իրադարձութիւնների ֆոնը, որը և՛ լարւած է, և՛ հետքրքիր է, դա ուղղակի ծրագրային այց չէ և տարածաշրջանի համար լուրջ նշանակութիւն ունի։ Նրա կարծիքով գործընթացները բաւական դինամիկ են զարգանալու թէ՛ Անկարայում, թէ՛ Մոսկւայում, թէ՛ Երևանում։
Սերգէյ Յարութիւնովի կարծիքով դիւանագիտական ոլորտի զարգացումները լաւատեսութեան հիմք են տալիս։ Նա նշել է, որ ռուս-հայկական յարաբերութիւնները եղել և մնում են լաւ։ Նրա կարծիքով Հայաստանը 3 խնդիր ունի, որոնք չպէտք է փոխկապակցւեն։ Առաջինը, Թուրքիայի հետ յարաբերութիւնների բարելաւումն է, երկրորդը, Հայ-ադրբեջանական յարաբերութիւնների բարելաւումը Ղարաբաղեան հարցի փոխընդունելի տարբերակով և երրորդը, Ցեղասպանութեան հարցը։
Սերգէյ Լաւրովի այցին անդրադառնալով՝ քաղաքագէտ Ալեքսանդր Մարկարովը նշել է, որ թէ՛ Լաւրովի Երևան այցի, թէ՛ Էրդողանի և Սերժ Սարգսեանի Մոսկւա այցերի ժամանակ քննարկւող հիմնահարցը փոխկապակցւած էր և առնչւում էր տարածաշրջանային խնդիրներին, Ղարաբաղեան հարցին և Հայ-թրքական գործընթացներին։
Այս առումով Ալեքսանդր Սկակովը նշել է, որ Ղարաբաղեան հարցն ու Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորման հարցը պէտք է անջատ լինեն։ Նա նշել է, որ Հայ-թրքական յարաբերութիւնների բարելաւումը նոր ուղիներ ու հնարաւորութիւններ է ընձեռում, սակայն կան նաև մարտահրաւէրներ։ Ռուսաստանի համար մարտահրաւէր է Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորման դէպքում ռազմական բազաների ներկայութեան անհրաժեշտութեան վերացումը։ Այդ կարծիքը, սակայն, չի կիսում Ալեքսանդր Իսկանդարեանը, քանի որ, նրա կարծիքով, այդ բազաները նաև սիմվոլիկ նշանակութիւն ունեն և դժւար թէ Հայ-թրքական յարաբերութիւններն այնքան բարելաււեն, որ հայկական կողմը պահանջի ռուսական բազաների դուրսբերումը։
Անդրադառնալով Ղարաբաղեան հիմնախնդրին, Ալ. Իսկանդարեանը նշել է, որ հակամարտութիւնն այն վիճակում չի գտնւում, որ լուծւի երկու կողմերի համաձայնութեան ստորագրմամբ։ Սակայն տարածաշրջանային լուրջ փոփոխութիւնները չեն կարող իրենց ազդեցութիւնը չթողնել Ղարաբաղեան գործընթացի ընթացքի վրայ։ Նրա կարծիքով, եթէ նոյնիսկ Հայ-թրքական յարաբերութիւնները այնքան բարելաււեն, որ երկու երկրներում դեսպանատներ բացւեն, Ղարաբաղեան հարցի կարգաւորմանը դա չի բերի։ Այս տեսակէտի հետ համաձայնւել է նաև Ալեքսանդր Մարկարովը։
Ալեքսանդր Սկակովի կարծիքով էլ Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորումը կարող է ազդել ոչ թէ Ղարաբաղեան հարցի կարգաւորման, այլ գործընթացի վրայ, քանի որ սահմանների բացումը, դեսպանատները և այլն թուլացնում են Բաքւի դիրքերը և կողմերը աւելի պատրաստակամ, աւելի կոմպրոմիսային են դառնում, ինչը, Ալ. Սկակովի կարծիքով, դրական է։
Սերգէյ Յարութիւնովը համոզւած է, որ Ղարաբաղեան հակամարտութիւնն առաջին հերթին պէտք է դիտարկւի որպէս հակամարտութիւն Լեռանային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև։
Վլադիմիր Կազիմիրովը նշել է, որ Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորումը ինչ-որ չափով դրականօրէն նպաստում են Ղարաբաղեան հակամարտութեանը, քանի որ Թուրքիան, ի տարբերութիւն Բաքւի, հակամարտութեան ուժային կարգաւորման կողմնակից չէ։ Այս առումով նա նկատել է, որ հակամարտութեան ուժային լուծման ցանկացած փորձ և յատկապէս երկրորդ պատերազմը երկու ժողովուրդներին յաւիտեան թշնամիներ կը դարձնի և պայքարը պէտք է մղել ոչ թէ մարտի դաշտում, այլ մարդկանց ուղեղներում։

Արփի Բեգլարեան
7օր
0 Պատգամ:
Post a Comment