Համանախագահները Երեւանում են

19.01.2010
Ռուբէն ՄելոյեանԵրեքշաբթի օրը Երեւան են ժամանել Եւրոպայում անվտանգութեան եւ համագործակցութեան կազմակերպութեան (ԵԱՀԿ) Մինսկի խմբի համանախագահները:
Ռոբերտ Բրադկէն (ԱՄՆ), Բեռնար Ֆասյէն (Ֆրանսիա) եւ Եուրի Մերզլյակովը (Ռուսաստան) այս պահին բանակցում են Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդւարդ Նալբանդեանի հետ:
Ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյէն «Ազատութիւն» ռադիոկայանին փոխանցեց, որ լրատւամիջոցների համար որեւէ յայտարարութիւն երեւանեան հանդիպումների աւարտին նախատեսւած չէ: Նա աւելացրեց, որ վաղը համանախագահները մեկնելու են Բաքու:

0 Պատգամ: