Համեմատելու Հնարաւորութիւն Չունեն
Նախօրէին ամբողջ աշխարհում նշւում էր Կինոյի Միջազգային օրը: Իսկ ամէն ինչ սկսւել էր այսպէս....
1895 թւականի դեկտեմբերի 28-ին փարիզեան մի սրճարանում Լուիս ու Օգիւստ Լիւմերները կազմակերպեցին առաջին հրապարակային ցուցադրութիւնը` ներկայացնելով կարճամետրաժ ֆիլմեր:

Չնայած Լիւմեր եղբայրները կարծում էին, որ կինոցուցադրութիւնը մեծ տարածում չի ստանայ, որ հետաքրքրութիւնը շուտ կը նւազի, բայց մարդկութիւնը «հիւանդացաւ» կինոմանիայով: Համր կինոյի դարաշրջանն աարտւեց 1927 թականի հոկտեմբերի 6-ին: Այդ օրը ԱՄՆ-ում սկսեցին ցուցադրել «Ջազի երգիչը» երաժշտական ֆիմը:
Գունաւոր կինոյի դարաշրջանը սկսւել է 1935-ին, երբ ԱՄՆ-ում սկսւեց ցուցադրւել Ռուբէն Մամուլեանի «Բեքի Շարփը» ֆիլմը՝ ըստ Վիլեամ Թեքերէյի «Սնափառութեան տոնավաճառ» վէպի:
Առաջին հայկական գեղարւեստական ֆիլմը «Նամուսն» է` Ալեքսանդր Շիրւանզադէի համանուն ստեղծագործութեան հիման վրայ: Այն առաջին համր ֆիլմն էր, որը նկարահանել է անւանի կինոռեժիսոր Համօ Բեկնազարեանը 1924 թւականին:
Առաջին հնչուն ֆիլմը «Պեպոն» է` նկարահանւած 1935 թւականին, կրկին Համօ Բեկնազարեանի կողմից: Իսկ 1963 թւականին ստեղծւել է հայկական առաջին գունաւոր լայնէկրան «Ճանապարհ դէպի կրկէս» ֆիլմը:

Ինչ է, հնարաւոր չէ վերականգնել այդ ֆիլմերը ու ցուցադրել, կամ նկարահանել հաղորդումներ, որոնք պատմում են այդ ֆիլմերի, դերասանների մասին: Եղել են փորձեր, որոնք շատ կարճ ճակատագիր են ունեցել. հաւանաբար նման հաղորդումներին տրամադրւած գումարը կէսից վերջանում է, որովհետև նիւթը հնարաւոր չէ, որ վերջանայ:
Բայց այսօր, այս սերունդը կարիք ունի նման հաղորդումների, նման ֆիլմերի ցուցադրութեան, քանի որ դիտելով միայն այսօրւայ ֆիլմերը, նրանց մօտ ոչ թէ գեղագիտական ճաշակ է ձևաւորւում, այլ «սէր» դէպի բռնութիւնը, ժարգոնը ու այլ բասացական երևոյթները: Ի դէպ, կինոյի պատմութեան մէջ ամենաեկամտաբեր ֆիլմը «Տիտանիկն» է (1997թ), որը հաւաքել է 1 միլիարդ 800 միլիոն դոլար:

«ՊԱՆՈՐԱՄԱ»
0 Պատգամ:
Post a Comment