Ինչպէ՞ս եւ ե՞րբ են Նոր Տարին նշում Հայաստանի ազգային փոքրամասնութիւնները
17:02 / 30.12.2009
Յունւարի 1-ը Հայաստանում բնակւող մի խումբ մարդկանց համար ամենեւին էլ նոր տարւայ սկիզբ չէ։ Խօսքս Հայաստանի ազգային փոքրամասնութիւնների մասին է, ովքեր Ամանորը նշում են ոչ դեկտեմբերի 31-ի գիշերը։
Հայաստանում եւ ողջ աշխարհում բնակւող ասորիների համար Նոր տարին (ասորերէն՝Ռեյշը Շեյթը) սկսւում է մարտ ամսւայ կէսին եւ խորհրդանշում է գարնան զարթօնքը։ Հնում ասորիները Ռեյշը Շեյթը նշել են 12-14 օր, որի ժամանակ դուրս են եկել փողոցներ, կերել, խմել, պարել եւ ուրախացել։ Տոնակատարութեան ընթացքում ոչ մի օրէնք չի գործել, ոչ մէկին չեն պատժել, իսկ տոնի վերջին օրը թագաւորը մի օրով լքել է քաղաքը, իսկ նրա փոխարէն գահին նստել է ծաղրածուն եւ կառավարել երկիրը։ Ասորիները ծաղրածուի «գահակալութեան շրջանն» անւանել են յիմարի օր։ Այն համընկել է ապրիլի 1-ի հետ, որտեղից էլ հետագայում առաջացել է ծիծաղի օրը։ Ամանորին միմեանցից նեղացած ասորիներն անպայմանօրէն հաշտւել են։
Եկող գարնանը Հայաստանի ասորական համայնքը նշելու է 6760 թւականը։ Ասորական «Խաթաթա» (ասորերէն՝ միութիւն) ֆեդերացիայի նախագահ Իրինա Գասպարեանի խօսքով, տեղի ասորիներին ոչ միշտ է յաջողւում մեծ շուքով նշել տոնը. «Հայաստանի ասորական համայնքը նոր տարին նշում է ապրիլի 1-ին, սակայն չի ստացւում համատարած նշել, քանի որ աշխատանքային օր է եւ հնարաւոր չի լինում քաղաքից դուրս գալ»։
Ասորիների պէս՝ եզդիները եւս ամանորը նշում են գարնանը, ապրիլի 13-ից յետոյ եկող առաջին չորեքշաբթի օրը։ Տոնը կոչւում է «Մալակէ Տաոսի տոն» եւ նւիրւած է Աստծոյ կողմից ուղարկւած Մալակէ Տաոս առաքեալի գալստեանը։ Նա եզդիական պանթէօնի սուրբ երրորդութեան առաջին դէմքն է եւ յաճախ հանդէս է գալիս որպէս աստւածութիւն։ Եզդիների մօտ ընդունւած է Նոր տարուն այցելել գերեզմաններ եւ հանգուցեալների հոգեհացի արարողութիւն իրականացել։ Ամանորին նախորդող երեքշաբթի օր բոլոր եզդիները ծոմ են պահում, թխում են կլոճ կոչւող գաթայ, որի մէջ դրւում է մետաղադրամ կամ ուլունք։
Չորեքշաբթի օրը գաթան կտրում են եւ բաժանում ընտանիքի անդամների միջեւ։ Եւ որ մէկին բաժին է հասնում այդ մետաղադրամը, տարին նրա համար շատ յաջողակ է լինում։ «Մալակէ Տաոսի տոնի» ժամանակ եզդիներն այցելում են միմեանց տներ, կանայք Ամանորին հագնում են ազգային տոնական հագուստներ։ Նոր տարուն եզդիները նաեւ մատաղ են անում գլխաւոր հրեշտակապէտի համար։ Ասորիների պէս եզդիները եւս կռւած լինելու դէպքում պէտք է հաշտւեն միմեանց հետ։ Եզդիների ամանորեայ սեղանը զարդարում է այն, ինչը յաճախ զարդարում է նաեւ հայկական սեղանները՝ տոլմայ, խաշլամայ։
Կտրականապէս արգելւում է ամանորեայ սեղանին դնել կաղամբ եւ բազուկ։
"Հայաստանի եզդիական համայնքի որոշ ներկայացուցիչներ հայերի պէս Նոր տարին նշում են նաեւ դեկտեմբերի 31-ին, սակայն այն գիւղերում, որտեղ եզդիները իրար մօտ են ապրում, նշում են միայն «Մալակէ Տաոսի տոնը»,- ասում է «Շամս» Հայ-Եզդիական համագործակցութեան երիտասարդական շարժման ղեկավար Ռուստամ Բաքէյեանը։
Իսկ հրէաները Նոր տարին նշում են սեպտեմբերի վերջից հոկտեմբերի սկիզբը։ Նոր տարին կոչւում է «Ռոշ ա շանա», որը բառացիօրէն նշանակում է Տարւայ գլուխ եւ խորհրդանշում է երկրի արարումը։
Ամանորից առաջ հրէաները գնում են գետի մօտ եւ դատարկում գրպանները՝ այդ կերպ մաքրւելով անցնող տարւայ ախտերից։ «Ռոշ ա Շանայի» ժամանակ իւրքանչիւր հրէա անպայմանօրէն պէտք է լսի Շոֆարի ձայնը (գառան եղջիւրից եկող ձայն), որպէսզի մօտ լինի Աստծուն։ Տոնական ճաշկերոյթը սկսւում է մեղրի մէջ թաթախած խնձորը ուտելուց, որի խորհուրդը տարին քաղցր դարձնելն է։ Ամէն ինչում գլխաւորը լինելու համար հրէաները «Ռոշ ա Շանայի» ժամանակ անպայմանօրէն ուտում են ձկան գլուխը, սեղանին դրւում է տարւայ, ընտանիքի եւ միասնութեան խորհրդանիշ նուռը։ Սեղանին պարտադիր պէտք է լինի նաեւ խուրմա եւ կլոր կտրւած գազարներ, որոնք գոյնով նման են մետաղադրամներին եւ խորհրդանշում են հարստութիւնը։ Հրէաները ամանորին խմում են քաղցր կարմիր գինի։ Իսկ տարեցներին եւ երեխաներին նւիրում քաղցրաւէնիք եւ մրգեր։ Սեղանին չի թոյլատրւում դնել ընկոյզ, որովհետեւ ընկոյզը նմանեցւում է մարդու ուղեղին։
«Ռոշ ա Շանային» յաջորդում է 10 օր տեւող «Աստծոյ դատաստանի» շրջանը, որի ընթացքում մարդիկ աղօթում են եւ խնդրում մեղքերի թողութիւն։ Ըստ աւանդութեան՝ Աստւած այդ ժամանակ վերանայում է հրէաների անցած կեանքը եւ որոշում՝թէ ում անունը գրի «Կեանքի գրքում»։ Այդ պատճառով Նոր տարւան հրէաները միմեանց մաղթում են, որ Աստւած իրենց անունը գրի «Կեանքի գրքում»։ Հրէաները գալիք «Ռոշ ա Շանայի» ժամանակ նշելու են 5770 թւականը։

Շնորհաւոր Նոր տարի
Շանա տովա վէ մատուկա -հրէ–րէն
Բըմբարք տիրզովը սըրը սալէ -եզդիերէն
Ռեյշը Շեյթը ավը բրիխա- ասորերէն
Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment