Յիշեցում ՀՀ, ԼՂՀ իշխանութիւններին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Բաքւի հայութեան հանդէպ ադրբեջանական իշխանութիւնների եւ քրէական տարրերի կողմից իրագործւած ցեղասպան գործողութիւնների 20-ամեայ տարելիցի առթիւ հարկ ենք համարում արձանագրել, որ 1988թ.-ից ի վեր Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի էութիւնը նենգափոխւել է ադրբեջանական կողմի ջանքերով, Մինսկի խմբի համանախագահ միջնորդների թողտւութեամբ ու ՀՀ եւ ԼՂՀ իշխանութիւնների քաղաքական անսկզբունքայնութեան արդիւնքում:
Այս նենգափոխութեան հետեւանքով բանակցային գործընթացը որպէս ցանկալի վերջնարդիւնք դիտարկում է ոչ թէ ադրբեջանական կողմի գործողութիւնների հետեւանքով ԼՂ քաղաքական հիմնախնդրի պատերազմական ճանապարհով լուծելու ցանկութիւնը, այլ' ադրբեջանական ագրէսիայից արցախահայութեան պաշտպանւելու իրաւունքից օգտւելու փաստի դատապարտումը:
Մենք պահանջում ենք, որպէսզի ՀՀ եւ ԼՂՀ իշխանութիւնները ԼՂ հիմնախնդրին վերաբերող բոլոր բանակցութիւնների, պաշտօնական եւ ոչ պաշտօնական զրոյցների ընթացքում պաշտպանեն հետեւեալ դրոյթները.
- ԼՂ հիմնախնդրի առաջացման պատճառը այդ տարածաշրջանի կամայական բռնակցումն էր Ադրբեջանական ԽՍՀ-ին Հարաւային Կովկասի խորհրդայնացումից յետոյ 1920-1921թթ. եւ դրան յաջորդած տասնամեակների ընթացքում տեղի հայ ազգաբնակչութեան հանդէպ ադրբեջանական իշխանութիւնների վարած խտրական քաղաքականութիւնն ու բռնաճնշումները,
- 1988թ. փետրւարի 20-ին արցախահայութիւնը ԼՂԻՄ-ի ենթակայութեան խնդիրը բարձրացրել էր բացառապէս քաղաքական հարթութեան վրայ: Ադրբեջանի իշխանութիւնները այս գործելակերպին պատասխանեցին Սումգայիթեան ցեղասպան գործողութեամբ եւ Ադրբեջանական ԽՍՀ-ի ողջ տարածքում Հայ բնակչութեան ցեղային զտումներով, ինչի արդիւնքում մինչեւ 1990թ. Յունւարի 19-ը աւելի քան կէս միլիոն հայեր դարձան փախստական եւ վտարւեցին Ադրբեջանից,
- 1991թ. Ադրբեջանը դիմեց պատերազմական գործողութիւնների ընդդէմ արտաքին աշխարհից կտրւած, կղզիացած Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան: Պատերազմի հետեւանքով հարիւր հազարաւոր մարդիկ' հայեր եւ ադրբեջանցիներ ստիպւած էին լքել իրենց նախկին բնակութեան վայրերը,
- պատերազմն Ադրբեջանի համար ունեցաւ անփառունակ աւարտ' այդ երկիրը ռազմական պարտութիւն կրեց: Քաղաքական խնդիրը բռնութեամբ լուծելու Ադրբեջանի ձգտումը հանգեցրեց տասնեակ հազարաւոր զոհերի, մեծագոյն աւերածութիւնների, իսկ աւելի քան 1,2 միլիոն մարդու դարձրեց փախստական եւ բռնի տեղահանւած:

Ցանկանում ենք յիշեցնել ՀՀ բարձրագոյն իշխանութիւններին, որ.-
* ԼՂ հիմնախնդիրն այսօր այլեւս չի սահմանափակւում միայն Արցախի միջազգային ճանաչումով, այն էլ' ԼՂԻՄ-ի սահմաններում,
* Հայերի հանդէպ ցեղային զտումներ ու բռնութիւններ իրագործւել են ոչ միայն ԼՂ-ի տարածքում (ինչպէս յայտարարում է ՀՀ ԱԳ նախարարը), այլ' Ադրբեջանի ողջ տարածքում,
* ՀՀ-ն արցախահայութեան գլխին կախւած ցեղասպանութեան վտանգը կանխելու նպատակով իրաւունք ունէր միջամտել իրադարձութիւններին թէ Բ քաղաքական, թէ Բ ռազմական քայլերի դիմելու միջոցով,
* տեղի ունեցածի համար պատասխանատու են ոչ միայն Ադրբեջանական Հանրապետութեան իշխանութիւնները, այլեւ ողջ ժողովուրդը, որը պատասխանատւութիւն է կրում սեփական իշխանութիւնների գործողութիւնների համար,
* Ցեղային զտումներ և պատերազմական գործողութիւններ նախաձեռնած Ադրբեջանական Հանրապետութիւնը պէտք է փոխհատուցում տայ Հայաստանին, Արցախին եւ ադրբեջանահայութեանը հասցւած բոլոր վնասների համար:
«Փախստականների Եւ Միջազգային Իրաւունքը»
քաղաքացիական հասարակութեան ցանց
7օր
0 Պատգամ:
Post a Comment