Բասկըն Օրանի աղջիկը ժխտում է Հայոց Ցեղասպանութիւնը
01:42 / 07.01.2010
Ֆրանսիայում կրկին ազգութեամբ թուրքը սկանդալ է սարքում Հայոց Ցեղասպանութեան ժխտման համար առաջացած անյարմարութիւններից։
Բայց հետաքրքիրն այն է, որ Հայոց Ցեղասպանութեան ժխտողը ոչ աւել ոչ պակաս 2008 թւականի դեկտեմբերին «Ներէցէք մեզ, հայեր» ակցիան կազմակերպողներից մէկի՝ պրոֆ. Բասկըն Օրանի աղջիկն է։ Այո, այն անձի ով հայերից ներեղութիւն էր խնդրում իր բառերով ասած՝ մեծ աղէտը ժխտելու համար։
Թուրքական մամուլի համաձայն՝ Բասկըն Օրանի աղջիկը՝ Սրմա Օրանը Ֆրանսիայում կանաչների կուսակցութիւնից առաջադրւել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրութիւններում թեկնածու։ Ֆրանսիական Վիլերբանի քաղաքապետ Ժան Պոլ Բրեթը Սրմայից հետաքրքւել է նրա դիրքորոշմամբ Հայոց Ցեղասպանութեան կապակցությամբ։ Վերջինս հրաժարւել էր նոյնիսկ Լիոնում տեղադրւած Ցեղասպանութեան զոհերի յիշատակի յուշարձանի մօտ ի նշան յարգանքի կանգնել։ Ինչից յետոյ Սրման դիմել է դատարան, որ իր հանդէպ ազգային խտրականութիւն են ցուցաբերում։ Սակայն դատարանը պատժել է հէնց Սրմային եւ նշանակել տուգանք 1500 եւրօ։ Սրմա Օրանին թւում է, որ վճիռը ամօթալի է եւ պատրաստւում է դիմել Եւրոպայի մարդու իրաւունքների դատարան։
Հետաքրքիր է ինչ է խորհուրդ տւել իր աղջկան պրոֆ. Բասկըն Օրանը, ով ուղիղ մէկ տարի առաջ եւս երկու թուրք մտաւորականների հետ կազմակերպեց «Ներէցէք մեզ, հայեր» արշաւը, որում ասւում էր. «Ես չեմ կարող գիտակցաբար անտարբերութիւն ցուցաբերել եւ ժխտել այն մեծ աղէտը, որը հայերը վերապրել են 1915 թւականին Օսմանեան կայսրութիւնում։ Ես հերքում եմ այդ անարդարութիւնը եւ գործելով իմ անունից՝ կիսում եմ իմ հայ եղբայրների եւ քոյրերի ցաւը՝ նրանցից ներողամտութիւն հայցելով»։

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment