17:05 / 07.01.2010
Ամանորին Հայաստանում մի քանի դժբախտ դէպքեր են գրանցւել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայութեան տեղեկատւութեան եւ հասարակայնութեան հետ կապերի բաժնից NEWS.am-ին յայտնում են, որ Յունւարի 1-ին, ժամը 19.10-ին ահազանգ է ստացւել, որ Սիւնիքի մարզի Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասում զառիթափից մարդ է գլորւել ձորը եւ նրան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնութիւնը:

Դէպքի վայր մեկնած փրկարարների օգնութեամբ ձորից դուրս է բերւել Կապանի բնակիչ, 1944 թ. ծնւած Պ. Մարտիրոսեանը, որը յանձնւել է շտապ օգնութեան աշխատակիցներին: Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատւել է բաւարար:
Յունւարի 3-ին, Գեղարքունիքի մարզից տեղեկութիւն է ստացւել, որ ժամը 09.10-ին Սեւանայ լճի ափամերձ տարածքում` սերֆինգի դպրոցի մօտ (Ախթամար թերակղզում) յայտնաբերւել է դիակ: Ժամը 09:20-ին փրկարարների ուժերով ջրից դուրս է բերւել եւ ոստիկանութեան աշխատակիցներին յանձնւել ՌԴ քաղաքացի, 1966 թ. ծնւած Արթուր Վերդեանի դին:
Յունւարի 3-ին, Ժամը 18.12-ին ահազանգ է ստացւել, որ Երեւանի Դրոյի փողոցի թիւ 18 շէնքի 13-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան զանգերին եւ դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնութիւնը:Դէպքի վայր մեկնած փրկարարները բացել են նշւած բնակարանի դուռը, որտեղ յայտնաբերւել է ոտքի կոտրւածք ստացած եւ անօգնական վիճակում գտնւող, 1925 թ. ծնւած Բաւական Անտոնեանը:
Յունւարի 5-ին, ժամը 04.30-ին ստացւած ահազանգի համաձայն` Արարատ քաղաքի հիւանդանոցի հարեւանութեամբ գտնւող դիտահօրի մէջ կին է ընկել եւ անհրաժեշտ է փրկարարների օգնութիւնը: Հրշեջ-փրկարարները դիտահօրից դուրս են բերել Արարատ քաղաքի բնակչուհի, 1939 թ. ծնւած Մարգուշ Մարգարեանին եւ տեղափոխւել Արարատ քաղաքի հիւանդանոց: Ըստ բժիշկների` տուժածի վիճակը գնահատւում է բաւարար: Նոյն օրը Վայոց ձորի մարզի Ագարակաձորի գիւղապետից տեղեկութիւն է ստացւել, որ ինքնափլուզւել է նոյն գիւղի բնակիչ Սեդա Մատթէոսեանին պատկանող առանձնատունը: Դէպքի վայր են մեկնել Վայոց ձորի մարզային փրկարարական վարչութեան աշխատակիցները: Տեղում պարզւել է, որ առանձնատունը բնակեցւած չի եւ ունեցել է 5-րդ աստիճանի վթարայնութեան կար: Տուժածներ չկան:
Նոյն օրը, ժամը 16.00-ին ոստիկանութիւնից տեղեկութիւն է ստացւել, որ Տաւուշի մարզի Գետահովիտ գիւղում հոսանքահարւել եւ զոհւել է նոյն գիւղի բնակչուհի, 1955 թ. ծնւած Սուսաննա Դաւթեանը: Դէպքի վայրում փրկարարները բարձր լարման հաղորդալարերի տակ (որոնք գետնից բարձր են եղել մօտ 1,5 մետր) յայտնաբերել են Ս. Դաւթեանի դին եւ սատկած մէկ գլուխ խոշոր եղջերաւոր անասուն: Հոսանքազրկումից յետոյ փրկարարների ուժերով դիակը տեղափոխւել է շտապօգնութեան աւտոմեքենայ:

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment