Ռոբերտ Բրադկէն Ստեփանակերտ էր ժամանել՝ Ղարաբաղի ղեկավարների եւ բնակչութեան կարծիքները լսելու համար

18.01.2010
Լուսինէ Մուսայելեան ԵԱՀԿ-ի Միսնկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկէն կիրակի օրը Ստեփանակերտում Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակօ Սահակեանի հետ հանդիպումից յետոյ յայտարարեց, որ իր տարածաշրջանային այցի նպատակն է նախապատրաստել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ այս շաբաթ կայանալիք հանդիպումը։
Բակօ Սահակեանի հետ մօտ մէկուկէս ժամ տեւած հանդիպումից յետոյ, լրագրողների հետ հանդիպմանը Ռոբերտ Բրադկէն, խօսելով ԱՄՆ-ի դիրրքորոշման մասին, ընդգծեց, որ Միացեալ Նահանգները հաստատակամ են Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման հարցում առաջընթացի հասնելու ձգտման մէջ։
«Ինչ վերաբերում է իմ անձնական նախապատրաստմանն այս հանդիպմանը՝ ես համարեցի, որ շատ կարեւոր կը լինի իմ այստեղ գալը` լսելու համար Ղարաբաղի ղեկավարների եւ բնակչութեան կարծիքները», - ասաց Ռոբերտ Բրադկէն։
Լեռնային Ղարաբաղի վարչապետը եւ պաշտպանութեան նախարարը վերջերս յայտարարել էին, որ ծանօթ չեն ոչ մադրիդեան սկզբունքների եւ ոչ էլ դրա նորացւած տարբերակի հետ:
«Ազատութիւն» ռադիոկայանի այն հարցին, թէ իսկապէ՞ս Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման հիմքում ընկած սկզբունքները չեն ներկայացւել Լեռնային Ղարաբաղի ղեկավարութեանը, Ռոբերտ Բրադկէն պատասխանեց. - «Մինսկի խումբն անմիջականօրէն աշխատում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ: Մենք պարբերաբար գալիս ենք Ղարաբաղ, ինչպէս ես եմ այսօր եկել` Լեռնային Ղարաբաղի ղեկավարներին տեղեկացնելու գործընթացների մասին: Մենք կարծում ենք, որ ինչպէս Ղարաբաղի ղեկավարութեանը, այնպէս էլ բնակչութեանը անհրաժեշտ է տեղեկացնել ընթացող բանակցութիւնների մասին։ Այնպէս որ, բանակցութիւնների կարգավիճակի եւ քննարկումների թեմայի մասին իրականում տեղեկութիւններ տրամադրւում են»:

2 Պատգամ:

loosnak said...

Բարեւ. շնորհակալ եմ հոդվածս Ձեր բլոգում տեղադրելու համար.
մի բան եմ ուզում ավելացնել այս թեմայի հետ կապված, որը ռեպորտաժիս մեջ տեղ չգտավ հասկանալի պատճառներով...
Ռոբերտ Բրադկեի հետ ճեպազրույցը տեղի ունեցավ Լեռնային Ղրաաբաղի նախագահական շենքի նիստերի դահլիճում` Արցախի դրոշի եւ զինանշանի ֆոնին:
Մինչ այդ միջնորդները , Ղարաբաղ այցելած դիվանագետները եւ նույնիսկ էդվարդ Նալբանդյանը հրաժարվում էին լրագրողների հարցերին պատասխանել հենց այդ անկյունում: Սովորաբար նախագահականում տեղի ունեցող ճեպազրույցները կամ դահլիճում էին տեղի ունենում, կամ նույնիսկ եթե այդ դահլիճում, ապա մի այնպիսի տեղ էր ընտրվում, որ չերեւար զինանշանն ու դրոշը:
Իսկ ամերիկացի համանախագահը, առանց նախնական փնտրտուքների , պատահաբար թե հատուկ, որպես նաեւ տեսագրվող ճեպազրույցի ֆոն, ընտրեց Լեռնային Ղարաբաղի խորհրդանիշները երեւացող ֆոնը:

Հարգանքներով` Լուսինե Մուսայելյան

A. Avasapian said...

Anchap voghjooneli e ais gaikejoom gardal mer joghovoordin hoozogh loorer. Nakh shnorhagal em baron Vartanic kani vor yes amen or grete aiceloom em ais gaikeje yev gartoom loorere yev inchoo che shnorhagal em Loosine Moosayelianic vore bari e gdnvel yev havelial deghegootunner e pokhancel aid oorakhali yerevooiti masin.
Darcial ooj oo gorov bolor ain anznavorootunnerin voronk aranc voryeve agngaliki ashkhadoom en mer joghovrdi hamar.