Լրացաւ նախագահական ընտրութիւնների 2 տարին
19.02.2010
Անուշ Մարտիրոսեան,
Ռուզաննա Ստեփանեան
Անցած երկու տարիներին նախագահ Սերժ Սարգսեանի գլխաւոր ձեռքբերումը, իշխող Հանրապետական կուսակցութեան մամուլի խօսնակ Էդւարդ Շարմազանովի գնահատմամբ, երկրում համերաշխութեան մթնոլորտի ձեւաւորումն է:
«Կարծում եմ, այս երկու տարւայ ընթացքում ոչ ամբողջութեամբ, բայց, այնուամենայնիւ, իշխող կուսակցութեան եւ հանրապետութեան նախագահին, առաջին հերթին, յաջողւեց երկրում ստեղծել համերաշխութեան մթնոլորտ, որպէսզի քաղաքականութեան մէջ գնայ ոչ թէ անձերի ոչնչացում, այլ լինի քաղաքակիրթ, նորմալ կարծիքների բախում», - «Ազատութիւն» ռադիոկայանի հետ զրոյցում յայտարարեց Շարմազանովը: - «Դրա վառ ապացոյցն են Հանրային խորհրդի ստեղծումը եւ համաներումը, որոնք դրական ազդեցութիւն ունեցան քաղաքական եւ ընդհանրապէս հասարակական մթնոլորտի վրայ»:
2008 թւականի նախագահական ընտրութիւններում հիմնական ընդդիմադիր թեկնածու, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տէր-Պետրոսյանի մամուլի խօսնակ Արման Մուսինեանը այլ կարծիքով, սակայն փետրւարի 19-ը «ջրբաժան» եղաւ, որից յետոյ «հասարակութեան մի մեծ մաս, չհաշտւելով տեղի ունեցող օրինախախտումների եւ ահաբեկումների հետ, կանգնեց ի նշան բողոքի»։
Ընդդիմութեան ներկայացուցչի գնահատմամբ, 2008 թւականի փետրւարի 19-ը յանգեցրեց Հայաստանի միջազգային վարկի «էլ աւելի անկմանը». - «Քանի որ իշխանութիւնը ունէր մէկ նպատակ՝ ամէն գնով պահպանել իշխանութիւնը, պէտք է փորձեր մարտիմէկեան սպանդից յետոյ իր արժէքը բարձրացնել զանազան զիջումների գնով։ Դա եղաւ Հայոց Ցեղասպանութեան ուրացումը, Ղարաբաղեան խնդրում էլ աւելի ապիկար, անհեռանկար քաղաքականութեան վարումը, տնտեսութեան մէջ՝ լիակատար ձախողումը»։
Հանրապետական կուսակցութեան մամուլի խօսնակ Էդւարդ Շարմազանովը տրամագծօրէն հակառակ կարծիք ունի։
«Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստան - Թուրքիա յարաբերութիւնների հետ կապւած եւ միջազգային յարաբերութիւնների հետ կապւած, համոզւած եմ` Հայաստանի վարկանիշը նախագահ Սարգսեանի նախաձեռնող քաղաքականութեան արդիւնքում բաւականին աճել է, եւ Հայաստանը տարածաշրջանում լիդէրի դերի է յաւակնում, աւելին` Հայաստանի Հանրապետութեանը եւ հէնց Հայաստանի Հանրապետութեան նախագահին աւելի լուրջ են սկսել վերաբերւել», - ասաց իշխող կուսակցութեան խօսնակը:

*Լուսանկարի բացատրութիւն– Հայաստան – Ընդդիմադիր ցուցարարները բողոքում են փետրւարի 19-ի նախագահական ընտրութիւնների արդիւնքների դէմ, Երեւան, 22-ը փետրւարի, 2008թ.
0 Պատգամ:
Post a Comment