ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՒՂՂՈՒԹԱՄԲ ԿՕՇԻԿ ԵՆ ՆԵՏԵԼ
«Պանարմէնիան»
Թուրքիայի վարչապետ Ռոջեպ Թաիփ Էրդողանը, որը պաշտօնական այցով գտնւում էր Իսպանիայում, թիրախ դարձաւ հերթական «կօշիկ նետողի» համար , գրում է Mundo իսպանական թերթը: Թերթի տւեալներով, Էրդողանը գտնւում էր Սեվիլիայում, որտեղ «Քաղաքակրթութիւնների ալեանսի» նախաձեռնութեանը սատարելու համար նրան պէտք է յանձնէին NODO հիմնադրամի մրցանակը: Այդ մրցանակն ուղղւած է ծայրայեղականութեան դէմ միջազգային պայքարի ակտիւացմանը: Երբ Էրդողանը մեքենայ էր նստում, օդանաւակայան գնալու համար, անյայտ մէկը նրա ուղղութեամբ «Կեցցէ Քուրդստանը» բացականչութեամբ կօշիկ նետեց: Հարւածը շեղ ստացւեց: Անվտանգութեան ծառայութիւնը միանգամից չեզոքացրեց նրան, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Պանարմէնիան»
0 Պատգամ:
Post a Comment