Բուլգարիայում հայագիտութեան կենտրոն է բացւել

16:54 • 24.02.10
«Մայրենի լեզւի տարի» ձեռնարկի շրջանակներում Բուլղարիայում Հայաստանի դեսպանութեան նախաձեռնութեամբ փետրւարի 23-ին տեղի է ունեցել Սոֆիայի Սրբ. Կլիմենտ Օրհիդսկի համալսարանի արևելեան լեզուների ֆակուլտետի հայագիտութեան նոր կենտրոնի բացման արարողութիւնը: Կենտրոնը վերանորոգւել և վերազինւել է Հայ բարերարներ Յակոբեանների ընտանիքի միջոցներով և Հայաստանի դեսպանութեան օժանդակութեամբ:
Միջոցառման մասնակիցներն ունկնդրել են կենտրոնի ուսանողների պատրաստած գրական ներկայացումը, հնչել են Եղիշէ Չարէնցի, Պարոյր Սևակի, Համօ Սահեանի և Պէյօ Եավորովի բանաստեղծութիւնները:
Tert.am

0 Պատգամ: