Արամ Խաչատրեանի տուն-թանգարանում տեղի կունենան յոբելեանական միջոցառումներՆւիրւած հայ երգահաններին
Պատրաստեց Կարմէն Ղուկասեանը Արամ Խաչատրեանի թանգարանում այս տարի կը կազմակերպւեն յոբելեանական երեկոներ՝ նւիրւած Հայ երգահաններ Ալ. Յարութիւնեանի 90, Գ. Հովունցի 80, Կ. Խաչատրեանի 8
0-ամեակներին:

Նախատեսւում են նաև յոբելեանական միջոցառումներ Ռ. Շումանի 200-ամեակի կապակցութեամբ:
Յոբելեանական միջոցառումները շարունակւելու են մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրեանի «Կոնցերտ ջութակի և նւագախմբի համար» ստեղծագործութեան 70-ամեակին նւիրւած նախաձեռնութեամբ. կը լինեն համերգային մաս և այդ կոնցերտի կատարումներով տեսաշարի ցուցադրութիւն: Թանգարանը կիրականացնի նաև աւանդական դարձած նախագծերը, որոնք հիմնականում կրթական բնոյթի են:

Թանգարանի յաջորդ նախաձեռնութիւնը «Համաշխարհային դասական գոհարներ Արամ Խաչատրեանի տանը» խորագրով DVD ցուցադրումներն են: Ծրագրում ներկայացւում են տաղանդաւոր կատարողների, դասական համերգների մասին պատմող ֆիլմեր: «Երաժշտական անակնկալ» ծրագրում հանդէս է գալիս Ա. Խաչատրեանի անւան տրիօն, որը թանգարանում ելոյթ է ունենում տարբեր կամերային նւագախմբերի հետ:
Անցած տարի թողարկւել է Ա.Խաչատրեանի անւան տրիօի ձայնասկավառակը, որը ձայնագրւել է թանգարանում՝ ներառելով Առնօ Բաբաջանեանի ու Շոստակովիչի տրիօները: Թողարկւել է նաև «Արամ Խաչատրեան. անյայտ էջեր» ձայնասկավառակը, որում տեղ են գտել կոմպոզիտորի ոչ այնքան յայտնի կամ անյայտ դաշնամուրային ստեղծագործութիւններ:
«Կապիտալ»
0 Պատգամ:
Post a Comment