Մարտի 3-ին Ֆրանսիայում կանցկացւի բողոքի ցոյց` ի պաշտպանութիւն Վիրահայոց իրաւունքների եւՎահագն Չախալեանի
16:03 • 23.02.10
Մարտի 3-ին ժամը 17-ին ֆրանսիական Լիոն քաղաքում՝ Euronews հեռուստաընկերութեան գրասենեակի շէնքի մօտ, տեղի կունենայ բողոքի ցոյց` ի պաշտպանութիւն ջաւախքահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալեանի։
Բողոքի ցոյցի մասնակիցները բողոքելու են ջաւախքահայերի հանդէպ վրաց իշխանութիւնների խտրական վերաբերմունքի, դատարանում Վահագն Չախալեանի պաշտպանութեան իրաւունքի խախտման, Վրաստանում Հայ առաքելական եկեղեցու իրաւունքների ոտնահարման դէմ։
Ցոյցի կազմակերպիչն է «Ֆրանսիա-Ջաւախք» ոչ կառավարական կազմակերպութիւնը։ Այս մասին հաղորդում է ԵԱՀԿ երևանեան գրասենեակը։
Յիշեցնենք, որ Չախալեանը հասարակական կարգի խախտման, իշխանութեան ներկայացուցչի նկատմամբ խուլիգանական արարք կատարելու, ապօրինի զէնք-զինամթերք պահելու մեղադրանքով դատապարտւել է 10 տարւայ ազատազրկման:

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment