Thursday, February 25, 2010

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳԼԷՆԴԷՅԼՈՒՄ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳԼԷՆԴԷՅԼՈՒՄ


Գլենդէյլի հայերի գործունէութեան հարցերն են քննարկւել Ամերիկայի Հայկական համագումարի եւ ոստիկանութեան ղեկավարի հանդիպմանը

14:21 / 25.02.2010
Ամերիկայի Հայկական համագումարի Գլենդէյլի մասնաճիւղի ներկայացուցիչները հանդիպել են նորանշանակ ոստիկանապետ Ռոնալդ Դէ Պոմպայի հետ՝ քննարկելու Գլէնդեյլում բնակւող Հայ համայնքի գործունէութեան հետ կապւած խնդիրները:
Քննարկման հիմնական թեման եղել է ոստիկանութեան վարչութեան համագործակցութիւնը համայնքի հետ:
Դէ Պոմպան ծանօթացրել է նոր ռազմավարութեան հետ, որի նպատակն է կրճատել յանցագործութիւնների թիւը՝ տեղեկատւական նոր, առաջադէմ տեխնոլոգիաների միջոցով:
«Մեզ հնարաւորութիւն ընձեռնւեց զրուցել ոստիկանապետի հետ, յայտնել մեր տեսակէտները, իմանալ, թէ ինչ քայլեր են ձեռնարկւում համայնքի խնդիրները լուծելու համար»,- յայտարարել է Ամերիկայի Հայկական համագումարի վարչութեան անդամ Պետեր Դարաքջեանը:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: