Ներկայ անորոշութեան պայմաններում Թուրքիայի համար դժւար կը լինի վաւերացնել Արձանագրութիւնները.


18:37 • 24.02.10
Ներկայ անորոշութեան պայմաններում Թուրքիայի խորհրդարանի համար շատ դժւար կը լինի վաւերացնել Հայ–թրքական արձանագրութիւնները։ «Զամանին» տւած հարցազրոյցում այսպիսի յայտարարութիւն է արել Թուրքիայի խորհրդարանի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահ Մուրադ Մերջանը:
«Երբ մենք դիտարկում ենք Հայաստանի Սահմանադրական դատարանի վճիռը, տեսնում ենք, որ այն յստակ պայմաններ է սահմանում այն մասին, թէ ինչպէս պէտք է կամ չպէտք է իրագործւեն փաստաթղթերի դրոյթները։ Այդ վճիռը տարաբնոյթ մեկնաբանութիւնների տեղիք է տալիս և անորոշութիւն ստեղծում», - պարզաբանել է նա:
Լրագրողի հարցին` այդ անորոշութիւնը կազդի՞ արդեօք խորհրդարանի կողմից Արձանագրութիւնների վաւերացման գործընթացի վրայ, յանձնաժողովի նախագահը պատասխանել է. «Կարծում եմ՝ Թուրքիայի համար շատ դժւար է այսպիսի պայմաններում վաւերացնել Արձանագրութիւնները»։

Tert.am

0 Պատգամ: