Monday, February 22, 2010

Սիրելի՛ Հայրենակից,

Սիրելի՛ Հայրենակից,
Հայաստան-Թուրքիա արձանագրութիւնները, 10 հոկտեմբեր 2009-ին Զիւրիխի մէջ, երկու երկրների Արտաքին Գործոց Նախարարների կողմից ստորագրւելուց յետոյ, այժմ սպասում են երկու երկրների խորհրդարանների կողմից վաւերացման։
Իրենց ներկայ բովանդակութեամբ, այդ արձանագրութիւնները կը բաւարարեն Թուրքիայի կողմից Հայաստանի առջեւ դրւած երկու նախապայմաններ՝ հրաժարւել Թուրքիայից որեւէ հողային պահանջ ունենալուց եւ փաստօրէն հրաժարւել Հայկական Ցեղասպանութեան միջազգային ճանաչման նպատակից։ Իսկ արձանագրութիւնների վաւերացման գործընթացը բաւարարում է Թուրքիայի երրորդ նախապայմանը՝ Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնները պայմանաւորել Արցախի հիմնահարցով։
Այս պատճառներով, մենք մեր բոլոր օրինական միջոցները ի գործ պիտի դնենք, որպէսզի այս արձանագրութիւնների վաւերացման առաջքը առնենք։
Այս վտանգները կանխելու համար, սիրելի հայրենակիցներ, կոչ ենք անում ձեզ, ձեր բողոքի ձայնը բարձրացնելու եւ դիմելու Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի պատգամաւորներն՝ այս արձնագրութիւնները այս բովանդակութեամբ չվաւերացնելու պահանջով։

Քայլ առնելու համար,
ՍԵՂՄԵՑԷՔ ԱՅՍՏԵ՛Ղ.

0 Պատգամ: