ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ՀԱՅԵՐԸ
Երեւան (Երկիր) - Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց 2010 թ. ցուցակում, որը հրապարակել է «Ֆինանս» ամսագիրը, ինը Հայ գործարար է ընդգրկւել: Նրանց ընդհանուր կարողութիւնը գնահատւում է 4,8 միլիարդ դոլար:
Ռուսաստանի ամենահարուստ հայերը Դանիիլ եւ Սերգէյ Խաչատուրով եղբայրներն են, որոնց են պատկանում «Ռոսգոսստրախ» ընկերութիւնը եւ մի շարք ֆինանսական ու անշարժ ակտիւներ: Խաչատուրովների ընդհանուր կարողութիւնը 1,58 միլիարդ դոլար է:
Երկրորդ տեղում` 1,56 միլիարդ դոլար կարողութեամբ, Նիկոլայ եւ Սերգէյ Սարգիսով եղբայրներն են: Սերգէյ Սարգիսովը «Ռեսօ» եւ «Ռեսօ գարանտիի» ընկերութիւնների տնօրէնների խորհրդի նախագահն է, իսկ Նիկոլայ Սարգիսովը` «Ռեսօ գարանտիի»-ի փոխնախագահը: Վերջին տարւայ ընթացքում եղբայրների կարողութիւնն աւելացել է 60 միլիոն դոլարով:
Երրորդ տեղը զբաղեցնում է «Տաշիր» եւ մի շարք այլ ընկերութիւնների նախագահ Սամուէլ Կարապետեանը: Նրա կարողութիւնը 0,58 միլիարդ դոլար է:
«Տրոյկա դիալոգ»-ի սեփականատեր Ռուբէն Վարդանեանն ունի 0,39 միլիարդ դոլար, ընդ որում` վերջին տարւայ ընթացքում նա վաստակել է 60 միլիոն դոլար:
«Բորոդինօ» բազմապրոֆիլային հոլդինգի սեփականատէր Տիգրան Ներսիսեանի կարողութիւնը գնահատւում է 0,38 միլիարդ դոլար, իսկ «Զէնիթ» բանկի սեփականատէր եւ «Ցենտր կապիտալ» լիզինգային ընկերութեան նախագահ Իգոր Աւանէսեանինը` 0,2 միլիարդ դոլար: 2009-ին նա հարստացել է 110 միլիոն դոլարով:
Հարուստ հայերից «ամենաաղքատը» Sun Investments Partners ընկերութեան համասեփականատէր Արտեոմ Խաչատրեանն է: Նրա կարողութիւնը 0,11 միլիարդ դոլար է:

0 Պատգամ: