ԼՂՀ խորհրդարանի պատգամաւոր.–
Իրանի համար եկել է որոշումներ ընդունելու ժամանակը
18:22 / 20.02.2010
Իրանական դիւանագիտութիւնը որքան պերճախօս, նոյնքան էլ զգուշաւոր է: Իրանում կարծես թէ ընդունւած չէ հապճեպ որոշումներ ընդունելը, այնտեղ կարծես թէ նախընտրում են հանգիստ ու զգուշաւոր հետեւել դէպքերի ընթացքին եւ այնքան էլ չեն սիրում անակնկալներ մատուցել: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրոյցում նշել է Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի անկախ պատգամաւոր Գեղամ Բաղդասարեանը՝ մեկնաբանելով Հայաստանում Իրանի դեսպան Սէյէդ Ալի Սաղայեանի յայտարարութիւնը, թէ Իրանը միակ երկիրն է, որ սահմաններ ունի Լեռնային Ղարաբաղի հետ:
«Ըստ երեւոյթին, այդ երկրում աւանդական վերաբերմունքի կողմնակից են: Ահա թէ ինչու ամենայն լրջութեամբ պիտի ընդունել պաշտօնական Թեհրանի իւրաքանչիւր յայտարարութիւն, որը առաջին հայեացքից դուրս է նման աւանդականութիւնից: Բացառում եմ „լեզւի սայթաքման“ տարբերակը եւ շատ աւելի հաւանական եմ համարում, որ տարածաշրջանային զարգացումների նկատմամբ Իրանի վերաբերմունքը որոշակի սկզբունքային փոփոխութիւնների ենթարկւելու շէմին է»,- նկատել է Բաղդասարեանն ու աւելացրել. « նշեալ յայտարարութիւնն ու վերջին զարգացումները վկայում են, որ տարածաշրջանում, մասնաւորապէս՝ Ղարաբաղեան կարգաւորման գործընթացում, դէպքերի զարգացման տեմպը աճել է, եւ Իրանի համար այլեւս անհնար է „հեռւից նայելը“: Բանը հասել է նրան, որ Ղարաբաղեան կարգաւորմանը նպաստելու ոչ միայն ցանկութիւն, այլեւ կոնկրէտ քայլեր են ձեռնարկւում։ Այս կարգին եմ դասում նաեւ ղազախստանեան նախաձեռնութիւնը»:
Ըստ ԼՂՀ ԱԺ պատգամաւորի՝ այս պայմաններում եւ յատկապէս Թուրքիայի վերջին տարիների աննախադէպ աշխուժացման պարագայում՝ Իրանի լռութիւնը պարզապէս անհասկանալի կը լինէր: «Կարծում եմ, որ Իրանի համար եկել է որոշումներ ընդունելու ժամանակը: Եւ կարծես թէ Իրանը պատրաստ է դրան, ասել է թէ՝ „հեռւից նայելու“ տարիներն իզուր չեն անցել, եւ որոշակի „տնային նախապատրաստութիւններ“ արւել են»,- ամփոփել է Գեղամ Բաղդասարեանը:
Նշենք, որ նախօրէին, մամուլի ասուլիսում Հայաստանում Իրանի դեսպան Սէյէդ Ալի Սաղայեանին յայտարարել էր. «Հաշւի առնելով, որ Լեռնային Ղարաբաղի հետ ընդհանուր սահման ունեցող միակ երկիրը Իրանն է, մենք յստակ դիրքորոշում ունենք խաղաղարար ուժերի տեղակայման հարցում»:

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment