ԼՂՀ ԱԳՆ-ն յայտարարութիւն է հրապարակել Սումգայիթի
22-րդ տարելիքի կապակցութեամբ
«Ոչ ոքի համար այլևս գաղտնիք չէ, որ Խոջալուում ադրբեջանցիների «ցեղասպանութիւնը» առասպել է, որը ստեղծւել է դեռևս Հէյդար Ալիևի կողմից»
19:43 / 25.02.2010
22 տարի առաջ 1988-ի փետրւարի 27-29-ին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցան հայերի առաջին զանգւածային ջարդերը: Այս տարելիցի կապակցութեամբ ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայութիւնը հանդէս է եկել յայտարարութեամբ, որը ներկայացնում ենք ստորեւ.
"Խոջալու բնակավայրում տեղի ունեցած ողբերգական իրադարձութիւնների հերթական տարելիցի կապակցութեամբ վաղուց արդէն մահու չափ ձանձրալի դարձած հակահայկական քարոզչութիւնը այս տարի Ադրբեջանում բացառիկ թափ է ստացել:
Պաշտօնական Բաքւի զրպարտութիւնների կապակցութեամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարութեան մամուլի ծառայութիւնն իր պարտքն է համարում յիշեցնել, որ 1992թ. փետրւարի 25-ից 26-ը ռազմական գործողութիւն է կազմակերպւել Խոջալու բնակավայրի մօտակայքում գտնւող հանրապետութեան միակ օդանաւակայանը ապաշրջափակելու և Խոջալու–ում գտնւող կրակակէտերը վնասազերծելու նպատակով, որտեղից 1991թ. գարնանից սկսած Լեռնային Ղարաբաղի բնակավայրերը ենթարկւել են ադրբեջանական ՕՄՕՆ-ականների յարձակումներին և հրէտակոծութիւններին, այդ թւում նաև <<Գրադ>> համազարկային կրակի ռէակտիվ կայանքներից` զանգւածային ոչնչացման զէնքերից, որոնք արգելւած են բազմաթիւ միջազգային կոնվենցիաներով:
Ղարաբաղի բնակչութեան համար կենսականօրէն կարևոր խնդիր կատարելով` Խոջալուն գրոհած ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը խաղաղ բնակիչներին միջանցք են տրամադրել ռազմական գործողութիւնների գօտուց անվտանգ հեռանալու համար, ինչի մասին ադրբեջանական կողմը նախօրօք զգուշացւել էր: Այս փաստը բազմաթիւ անգամ հաստատւել է նաեւ Ադրբեջանի պաշտօնատար անձանց կողմից, մասնաւորապէս՝ այն ժամանակւայ նախագահ Այազ Մութալիբովի կողմից: Սակայն ադրբեջանական իշխանութիւնները ոչինչ չեն ձեռնարկել խաղաղ բնակչութեանը ռազմական գործողութիւնների գօտուց տարհանելու համար: Դեռ աւելին, խաղաղ բնակիչների շարասիւնը գնդակահարւել է Աղդամի շրջանի սահմանի մատոյցներում, որն աւելի ուշ հաստատել է Մութալիբովը` այս յանցագործութիւնը կապելով իրեն իշխանութիւնից հեռացնելու ընդդիմութեան փորձերի հետ` ամբողջ պատասխանատւութիւնը նրա վրայ դնելով:
Այն տարածքները, որտեղ հետագայում նկարահանւել են սպանւածների մարմիններ պատկերող կադրերը, գտնւում են Աղդամից 3 կիլոմետր և Խոջալուից 11 կիլոմետր հեռաւորութեան վրայ: Ընդհուպ մինչև 1993թ. ամառը տւեալ տարածքը գտնւում էր ադրբեջանական զինւած կազմաւորումների մշտական վերահսկողութեան տակ, որը բացառում էր Ղարաբաղեան ինքնապաշտպանական ուժերի ստորաբաժանումների մուտքն այնտեղ:
Ադրբեջանական պաշտօնական քարոզչութիւնը փորձում է հայերին մեղադրել Խոջալուի խաղաղ բնակիչների սպանութեան մէջ, սակայն նոյնիսկ ԱՀ նախագահ Մութալիբովն ինքը 1992թ. մարտին խոստովանել է, որ «միջանցքը, որտեղով մարդիկ կարող էին հեռանալ, հայերը, այնուամենայնիւ, տրամադրել էին»,- գրել է ռուսական Նեզավիսիմայա գազետա-ն 1992թ. ապրիլի 2-ին: Օգոնեօկ ամսագիրն իր հերթին (N 14-15, 1992թ.) նշում է` «…Խոջալուի վրայ կատարւած յարձակումը յանկարծակի չի եղել»:
Այս ռազմական գործողութիւնների որոշ մանրամասնութիւններ առայսօր պատւած են մշուշով, ինչն ակտիւօրէն չարաշահում է Ադրբեջանի քարոզչամեքենան` դիմելով տարաբնոյթ խեղաթիւրումների, կեղծիքների և բացայայտ ստի: Անցած տարի ԼՂՀ ԱԳՆ-ն հասարակայնութեան ուշադրութիւնն է հրաւիրել մի կեղծ լուսանկարի վրայ` տեղադրւած մի շարք ադրբեջանական կայքերում, այդ թւում նաև կեղծ գաղափարներ ծնող «Հէյդար Ալիևի Հիմնադրամ»-ի կայքէջում: Իրականում լուսանկարը անմիջական կապ է ունեցել Կոսովոյի իրադարձութիւնների հետ և հէնց որպէս այդպիսին` այն բազմաթիւ այլ լուսանկարների հետ միասին տեղադրւած է եղել մէկ յատուկ գերմանական և սերբական ու ալբանական ֆորումներում, «Նիւ-Եորք Թայմս» հեղինակաւոր հրատարակչութեան կայքէջում և այլն: Ընթացիկ տարում նշւած կեղծիքին աւելացել են նորերը:
Այսպիսով, փետրւարի 24-ին Երևանում կայացած www.xocali.net նախագծի շնորհանդէսի ժամանակ ներկայացւել է ադրբեջանական կողմից օգտագործւող մօտ 20 կեղծ ֆոտոնիւթ, մասնաւորապէս՝ Թուրքիայում քրդական ջարդերի զոհերի, Սրեբրենիցայի կոտորածների զոհերի լուսանկարներ և այլն: Բացի այդ, Աղդամի ողբերգութեան զոհերի ցուցակներում աղաղակող կեղծարարութիւններ են յայտնաբերւել, որոնք ներկայացւում են ադրբեջանական դեսպանատների, նախագահական գրադարանների և այլ պաշտօնական կառոյցների կողմից: Կայքում ներկայացւած են նաև մեսխեթցի թուրքերի հարցաքննութիւնների մասին տեսանիւթեր, որոնց համաձայն` չնայած Խոջալուն գրոհելու մասին հայկական կողմի նախազգուշացումներին, ադրբեջանցի զինւորականներն ադրբեջանական իշխանութիւնների կողմից արհեստականօրէն բնակեցւած մեսխեթցի թուրքերի ընտանիքներին արգելել են տարահանւել:
Հէնց իրենց բարձրաստիճան հայրենակիցների կողմից Խոջալուի բնակիչների հանդէպ դաւաճանութիւնը ադրբեջանական քարոզչամեքենան փորձում է ներկայացնել իբրև Սումգայիթի արիւնալի սպանդի համար հայերի վրէժխնդրութիւն:
Սակայն Խոջալուի իրադարձութիւնների վերաբերեալ Ադրբեջանի մի շարք բարձրաստիճան պաշտօնեաների, իրաւապաշտպանների և լրագրողների արտայայտութիւններն ու գնահատականները ամբողջութեամբ հերքում են պաշտօնական Բաքւի կեղծ դրոյթները: Այսպէս, ադրբեջանցի իրաւապաշտպան Արիֆ Եունուսովը գրում է. «Քաղաքը և նրա բնակիչները գիտակցաբար զոհաբերւեցին քաղաքական նպատակի համար»։ /ադրբեջանական Զերկալօ թերթ, 1992թ. Յուլիս/:
Թամերլան Կարաևը, ով ժամանակին Ադրբեջանի Հանրապետութեան Գերագոյն խորհրդի նախագահն էր /այժմ Հնդկաստանում ԱՀ դեսպան/, վկայում է. «Ողբերգութիւնը իրականացրել են Ադրբեջանի իշխանութիւնները», կոնկրէտ` «վերևում նստածներից ինչ-որ մէկը» /ադրբեջանական Մուխալիֆատ թերթ, 28 ապրիլի, 1992թ./ :
Հէյդար Ալիևն ինքը խոստովանել է, որ Խոջալուի իրադարձութիւններում «մեղաւոր է նաև Ադրբեջանի ներկայիս ղեկավարութիւնը»: Դեռևս 1992թ. ապրիլին, Բիլիկ-Դունեասը գործակալութեան հաղորդագրութեան համաձայն, նա ահաւոր ցինիկ մի միտք է արտայայտել. «Արիւնահեղութիւնը մեզ օգուտ կը բերի: Դէպքերի ընթացքին խառնւելու հարկ չկայ»: Արդեօ՞ք Ադրբեջանի «հայրը» այս խօսքերի համար պատասխանատւութիւն է կրել:
Չեխ լրագրող Եանա Մազալովան, ադրբեջանցիների անուշադրութեան պատճառով յայտնւելով մամուլի ներկայացուցիչների երկու խմբերում էլ, որոնց ցոյց էին տալիս «հայերի կողմից պղծւած դիակները», էական տարբերութիւն է նկատել վերջիններիս վիճակում: Դէպքերից անմիջապէս յետոյ լինելով դաշտում` Մազալովան դիակների վրայ վայրագութեան որևէ հետք չի տեսել: Սակայն մի քանի օր անց լրագրողներին ներկայացրել են արդէն նկարահանումների համար «նախապատրաստւած» այլանդակւած մարմիններ:
Ռուսական Մեգապոլիս-էքսպրես թերթը գրել է. "Չի կարելի չընդունել, որ եթէ Ադրբեջանի Ժողովրդական ճակատը հեռուն գնացող նպատակներ էր հետապնդել` հասել է դրանց: Մութալիբովը վարկաբեկւած ու տապալւած է, համաշխարհային հասարակական կարծիքը ցնցւած է, ադրբեջանցիներն ու նրանց եղբայրական թուրքերը հաւատացել են «Խոջալուում ադրբեջանական ժողովրդի այսպէս կոչւած „ցեղասպանութեանը“»:
Ինչպէս յայտնի է, դեռևս փետրւարի 26-ին Խոջալուում պահւում էր 47 հայ պատանդ, ինչի մասին ադրբեջանական ԶԼՄ-ը գիտակցաբար լռում են: Խոջալուի ազատագրումից յետոյ նրանցից մնացել էր միայն 13-ը /որոնցից վեցը` կանայք, մէկը` երեխայ/, մնացած 34-ին ադրբեջանցիները տարել են անյայտ ուղղութեամբ: Առայսօր ոչ մի տեղեկութիւն չկայ նրանց հետագայ ճակատագրի մասին: Յայտնի է միայն մէկ բան` նրանց գիւղից հեռացրել են ռազմական գործողութեան գիշերը, սակայն Աղդամ նրանք չեն մտել:
Ակնյայտ է, որ նրանք, ովքեր ցանկանում էին տպաւորութիւն ստեղծել որ հայերն են պղծել դիակները, առաջին հերթին այլանդակել են հէնց Հայ պատանդների մարմինները, որպէսզի դրանց ինքնութիւնը հնարաւոր չլինի պարզել: Հէնց այդ նպատակով էլ շատ դիակների վրայից հանւել է վերնազգեստը, հէնց այդ պատճառով էլ զոհերի մարմիններն անարգանքների են ենթարկւել` դրանք անճանաչելիութեան աստիճանի հասցնելով:
Ելնելով վերոնշեալ փաստերից, համոզւած կարելի է ասել, որ Խոջալու գիւղի խաղաղ բնակիչների, ինչպէս նաև այնտեղ պահւող հայ պատանդների մահւան մէջ մեղաւոր է ադրբեջանական կողմը, որն իր սեփական ժողովրդի հանդէպ հրէշաւոր ոճիր է գործել՝ քաղաքական խարդաւանքների պատճառով և իշխանութեան հասնելու համար:
Ոչ ոքի համար այլևս գաղտնիք չէ, որ Խոջալուում ադրբեջանցիների «ցեղասպանութիւնը» առասպել է, որը ստեղծւել է դեռևս Հէյդար Ալիևի կողմից և որը պաշտպանել է գահաժառանգ Ալիև-կրտսէրը` միջազգային հանրութեան ուշադրութիւնը Սումգայիթում, Բաքւում, Կիրովաբադում և շատ այլ հայաբնակ վայրերում հայերի կոտորածներից շեղելու, ինչպէս նաև հայ խաղաղ բնակչութեան և սեփական ժողովրդի հանդէպ Ադրբեջանի ղեկավարութեան քաղաքական, մարդասիրական, ռազմական, տնտեսական և այլ քրէականօրէն հետապնդւող գործողութիւնները քողարկելու նպատակով:

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment