Diario Armenia.– Անկարան խաբել է քրդերին եւ կիպրացիներին, ինչո՞ւ ենք հաւատում, որ Հայաստանի հետ պատւով կը վարւի
14:56 / 20.02.2010
Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորման վերաբերեալ հակասական արձանագրութիւնների հետ կապւած գործընթացի հէնց սկզբից ակնյայտ էր, որ դրանց բովանդակութիւնը որոշակի արձագանք է ստանալու հայկական Սփիւռքում, Արգենտինայի հայ համայնքի Diario Armenia պարբերականի էջերում գրում է վերլուծաբան Խորխէ Ռուբէն Ղազանչեանը:
Ըստ Ղազանչեանի՝ «նրանք, ովքեր դէմ են այդ արձանագրութիւնների կեանքի կոչմանը, փորձում էին գիտակցութեան բերել պատասխանատուներին եւ մատնանշել դրանց անկատարութիւնը: Սակայն բազմամարդ Սփիւռքի կոչերը արհամարհւեցին: Բայց, ցաւօք, Սփիւռքի ոչ բոլոր ներկայացուցիչներն ու հաստատութիւններն են հետեւել խղճի ձայնին, այլ նախընտրեցին առաջնորդւել սեփական շահերով»:
Ղազանչեանը նշում է նաեւ, որ «Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը կարծես հասկացել է իրավիճակի ողջ լրջութիւնը, ինչի մասին է վկայում նրա ելոյթը Մեծ Բրիտանիայում: Սակայն եթէ նրա հետագայ գործողութիւնները չհամընկնեն Լոնդոնում ասւածի հետ, Հայաստանի դիրքորոշումը բաւական թուլացած կը լինի: Հասել է պահը, որ հանդէս գան Թուրքիայի ժխտողական քաղաքականութեան եւ մեծ տէրութիւնների եսակենտրոն շահերի դէմ: Հայաստանի խորհրդարանը շուտով սկսելու է արձանագրութիւնների քննարկումը: Թուրքիան սառեցնում է գործընթացը: Անկարան չի կատարել անգամ ԵՄ բանաձեւերի պահանջները քրդական եւ կիպրական հարցերով: Ինչո՞ւ նա պիտի պատւով վարւի Հայաստանի հետ…»:

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment