Նադեժդա Սարգսեան.-
Էմմիին և Միհրանին «Եւրատեսիլը» խոստացել էր
Ալեքսան Յարութիւնեանը.

15:50 • 20.02.10
«Մեզ նախօրօք ասւել է, որ այս անգամ հնարաւոր է այնպէս անել, որ Էմմին և Միհրանն ընտրւեն:
Նախօրօք մեզ ասւել է, որ Էմմին և Միհրանը շատ լաւ զոյգ կը կազմեն և կը ներկայացնեն Հայաստանը»,- այսօր հրաւիրած ասուլիսում ասաց երգչուհի Էմմիի մայրը՝ Նադեժդա Սարգսեանը` մեկնաբանելով վերջին օրերին շրջանառւող լուրերը, թէ «Եւրատեսիլ 2010»-ը խոստացել էին Էմմիին և Միհրանին:
Նա նշեց, որ բազմիցս կազմակերպիչներից հետաքրքւել է` արդեօք դա լինելու է երգի՞, թէ՞ կատարողների մրցոյթ: «Ինձ ասել են` դուք ի՞նչ ունէք վախենալու, երկրպագուների այդքան մեծ բանակ ունէք»,- նշեց երգչուհին:
Ըստ նրա` հաւատալով այս խոստումներին` Էմմին մեկնել է ԱՄՆ, ծախսեր արել և նախապատրաստական աշխատանքներ իրականացրել: «Մինչև վերջին րոպէն մեզ ասել են`արժէ մեկնել: Ինձ նաև վստահեցրին, որ լինելու է մրցոյթ, որը լինելու է արդար, և մենք վախենալու ոչինչ չունենք»,- անկեղծացաւ երգչուհին:
Սարգսեանը նշեց, որ այդ օրերին ինքը կազմակերպիչներին անընդհատ մի հարց է տւել. «Արդեօք սերվերը, ինչպէս միշտ, այն խաղերը չի՞ տալու, որոնք տւել է թէ՛ «Երկու աստղ» նախագծի, թէ՛ այլ մրցոյթների ժամանակ»: Սակայն նրան պատասխանել են, որ բոլոր օպերատորները շատ լաւ են աշխատում, սերվերում էլ ոչ մի խափանում չի լինելու:
«Բացի ինձանից, Միհրանը կապ է պաշտպանել նաև Հանրային հեռուստաընկերութեան ղեկավարութեան հետ`պարզելու` թողնի՞ արդեօք իր գործերը և մասնակցի մրցոյթին: Հեռուստաընկերութեան ղեկավարութիւնը նրան պատասխանել է` անպայման դուք գնալու էք»,- մանրամասնեց Նադեժդա Սարգսեանը: Նա թէև չցանկացաւ կոնկրէտ անուններ նշել, լրագրողների «ճնշումների» ներքոյ, այնուամենայնիւ, ասաց, որ Միհրանին Հանրային հեռուստաընկերութեան ղեկավար Ալեքսան Յարութիւնեանն է նման խոստում տւել:
Երգչուհին հերքեց այն տեղեկութիւնները, թէ յաջորդ տարւայ «Եւրատեսիլը» Էմմիին են խոստացել:

Tert.am

0 Պատգամ: